Երբեք մի դատեք մարդուն՝ առանց իրական պատճառն իմանալու
Անցնում էի մեծ առևտրի կենտրոնի կանանց հագուստի ցուցափեղկի մոտով։ Պատահական ներկա եղա մոր և մոտ 20-22 տարեկան աղջկա խոսակցությանը։Բարձր տոնով աղջիկը ասում էր,որ անպայման պետք է գնենք այս շորը։Մայրը ասում էր,որ շատ թանկ շրջազգեստ է, առայժմ քեզ ջինսից յուբկա առնենք,որը միշտ քո դուրը եկել է։Աղջիկը էլի նույն տոնով իրենն էր պնդում։ Որպես համարյա նույն տարիք մայր սիրտս վրդովվեց,ախր
աղջիկը փոքր չէ,բայց իրեն պահում էր շատ հանդուգն։Մտքիս չկար այդ բաժինը մտնելու,բայց ներս մտա. ուշադրությունս մոր ու աղջկա կողմն էր։Տեսնեմ իրենք էլ մտան ներս. մտքովս անցավ վերջն իրենն արեց։Մանեկենի վրայի մուգ գույնի շրջազգեստն իսկապես թանկանոցներից էր և մի քիչ ժամանակ
պահանջվեց մինչև ներսից բերեցին։Երկուսով մտան վարագույրի հետևը։Աչքի տակով նայում եմ,ջղայնությունից ինձ ուտում եմ,թե ինչու՞ ներս մտա։Ինչքան մեծ եղավ իմ զարմանքը,երբ այնտեղից դուրս եկավ աղջիկը իր նույն շորով,հետո մայրը այդ շքեղ, գեղեցիկ շրջազգեստը հագին,որը կարծես հենց իրեն
համար կարված լիներ։Աղջիկն ուրախ շրջում էր մոր բոլորը։Երբ նորից փոխվեցին և մոտեցան դրամարկղին՝ փողը մուծելու, աղջիկը մոր ձեռքը բռնեց՝ չթողնելով մայրը գումարը մուծի.
-Ես ինքս։Ինչքա՜ն ես դու մամ ջան ինձ հագցրել իմ ուզած շորերը,հիմա հերթն իմնն է։
Ես դուրս եկա խանութից հուզված,կոկորդս լցվել էր,բայց մի աննկարագրելի գոհունակություն ու հանգստություն էր իջել վրաս։