Տեֆտելին՝ շերտավոր խմորի մեջ. Անչափ համեղ

Տեֆտելին՝ շերտավոր խմորի մեջ. օրիգինալ և հագեցնող

Եթե ցանկանում եք աղացած մսով ինչ որ օրիգինալ բան պատրաստել, իսկ կոտլետներն ու տեֆտելին արդեն հոգնեցրել են, հետաքրքիր բաղադրատոմս ենք առաջարկում՝ տեֆտելին շերտավոր խմորի մեջ։

Ահրաժեշտ բաղադրիչներ

Շերտավոր խմոր – 200 գր.
Տավարի միս – 200 գր..
Սոխ – 2 հատ

Սև պղպեղ, աղ – ըստ ճաշակի
Ձվի դեղնուց – 1 հատ
Խոզի միս – 200 գր.

Ձու – 5 հատ
Կանաչի – մի կապ
Պատրաստման եղանակը

1. Միսն աղացեք, այնուհետև աղացեք 4 խաշած ձուն և սոխը։

2. Զանգվածի մեջ մեկ հում ձու հարեք, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մանր կտրատած խառը կանաչին։ Լավ խառնեք։

3. Շերտավոր խմորը լավ բացեք և շատ բարակ ժապավեններով կտրատեք։

4. Պատրաստի խճողակից ձեռքերի մեջ գնդեր արեք, հետո խմորի լենտերով փաթաթեք, ինչպես թելի կծիկը։

5. Խմորով փաթաթված գնդիկները դրեք տապակի մեջ։ Վրձինի օգնությամբ ձվի դեղնուց քսեք վրան։

6. Տեֆտելիները դրեք 210 աստիճան տաքացած ջեռոցը՝ 25-30 րոպե։

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: