Մեր զինվորի համար աղոթք

Աղոթք զինվորի համար

Հայր մեր, որ երկնքում ես, եկել եմ դուռդ խնդրանքով ու հավատով,

ականջալուր եղիր զավակիդ թախանձագին աղերսին, եղիր պաշտպանը զինվորիս, դարձիր նրա ե՛վ զինակիցը, ե՛վ զորավարն ու վահանը, պահպանիր նրան ամեն տեսակ խորամանկ խարդավանքներից, ոսոխի դավադիր ծուղակներից, չարի լարած թակարդներից: Արթուն պահիր նրա միտքը, մաքուր ու անբասիր՝ հոգին, եվ անխոցելի՝ մարմինը:

Տեր իմ, թող զինվորիս վաղորդայնը լինի բարի,սկսվի անխռով ու խաղաղությամբ, շարունակվի մինչեվ տիվ ու գիշերավերջ: Դարձրու նրան անձեռնմխելի թշնամու նենգ ականների, դարանակալած գազանների, հակառակորդի թունոտ նետերի համար: Դարձիր նրա ապավենը օր ու գիշեր, քնած թե արթուն, մարտի դաշտում թե զորամասում, սահմանն հսկելիս թե զինակիցների կողքին:

Տեր իմ, մի թող, որ զինվոր որդու մարմնական gшվից մրմռա մոր սիրտն ու մղկտա հոգին: Դարձիր զինվոր-զավակիդ խնամակալը օրրանից ու մորից հեոու, պահիր նրան քո ափերի մեջ, որ շրջանցի զինվորիս ամեն անտեսանելի որոգայթ, արհավիրք ու պատուհաս: Թող Բարձրյալիդ ամենահաս ձեռքերը հովանի լինեն զիվորին, եվ Քո փառքով ու լույսով պահպանիր նրան առհավետ: Ամեն:

(Visited 32 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 1
  1. faweagesk

    Current Position n a tamoxifen action Women with thromboembolic events were at risk for a second related event 7 out of 25 women on placebo, 5 out of 48 women on Tamoxifen Teva tamoxifen citrate and were at risk for complications of the event and its treatment 0 25 on placebo, 4 48 on Tamoxifen Teva tamoxifen citrate

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: