ԳՈՐԾՈՂ ՀԻՓՈԹԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Պետությունը գործող հիփոթեքային վարկ ունեցող այն ընտանիքին, որում 01.07.2020թ-ից հետո ծնվել է երեխա՝ տրամադրում է աջակցություն, որը կարող է ուղղվել վարկի մայր գումարի մարմանը։ Աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդի՝
10%-ը (max 500’000 դր.), Երևանում՝ 5%-ը (max 500’000 դր.), եթե ընտանիքում ծնվել է 1-ին կամ 2-րդ երեխան,
50%-ը (max 2’000’000 դր.), Երևանում՝ 25%-ը (max 2’000’000 դր.), եթե ընտանիքում ծնվել է 3-րդ և հաջորդ երեխան,
15%-ը (max 1’500’000 դր.), Երևանում՝ 8%-ը (max 1’500’000 դր.), եթե ընտանիքում ծնվել է 1-ին կամ 2-րդ երեխան, և շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը
70%-ը (max 4’000’000 դր.), Երևանում՝ 35%-ը (max 4’000’000 դր.), եթե ընտանիքում ծնվել է 3-րդ և հաջորդ երեխան, և շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը։
‼️ Պայմաններն են՝
ձեռքբերվող կամ կառուցվող գույքի գինը չի գերազանցում 30 մլն-ը, որն ավելացվում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
վերջին 1 տարվա ընթացքում վարկի մարումների գծով ուշացումները չեն գերազանցել 30 օրացուցային օրը։