Ինչպես ազատվել կրկնակզակից. Այս մեթոդը օգնել է հազարավոր մարդկանց
Ինչու՞ է առաջանում կրկնակզակը: Պատճառները տարբեր են.
տարիք քաշի փոփոխություն չբալանսավորված սնունդ ժառանգականություն ամենօրյա վատ սովորություններ
քնի խանգարումներ հղիություն Ինչպե՞ս ազատվել կրկնակզակից
Հատուկ վարժություններ
Բարակ կազմով բարակ գիրք գտեք, դրեք այն ձեր գլխին և քայլեք 10 րոպե ամեն օր:
Ժամանակի հետ փոխեք գրքի ծանրության աստիճանը:
Պատկերացրեք, որ ձեր ստորին ծնոտից ծանրություն է կախված և պետք է պահել այն: Փորձեք պահել այն ձգելով դեմքի մկանները: Գլուխը պետք է ետ պահել: Կրկնեք 5 անգամ:
Փորձեք լեզվի ծայրով դիպչել քթին, հետո ստորին ծնոտին: Կրկնեք 5 անգամ:
Բերանը լայն բացեք և լեզվով երևակայական 8 նկարեք օդում: Կրկնեք 10 անգամ:
Ինքնամերսում Խնամքով լվացեք և չորացրեք ձեռքերը: Դեմքի ստորին մասում քսուք կամ յուղ քսեք և սկսեք թեթև մերսել՝ առանց ճնշում գործադրելու
Եթե ալերգիկ չեք, կարող եք անգամ մեղրով մերսում փորձել:
Տնային միջոցներով
3 թ/գ կավը բացել գոլ ջրով և քսել կրկնակզակի հատվածում շաբաթը 1-2 անգամ: Եթե չոր մաշկ ունեք, մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացրեք:
Կրել բանդաժ
Կան հատուկ բանդաժներ կրկնակզակի համար, որոնք թեթևացնում են մկանային լարումը, հարթեցնում մաշկի մակերեսը և էապես օգնում կրկնակզակից ազատվելու հարցում: