Թուրքիայի պահանջով ձերբակալվել են Զաքիր Հասանովը և ևս 7 գեներալ

Համացանցում լուր է շրջանառվում, ըստ որի՝ Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք բարձրաստիճան զինվորականների կողմից հեռացվել է պաշտոնից ռուս գեներալների հետ ունեցած սերտ կապերի համար:

Այս լուրին հաջորդեց տեղեկություն, թե Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի հրամանատարությունից հեռացվելուց հետո պատրաստվում էին խռովություն բարձրացնել պաշտպանության գերատեսչության ներսում:

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Գաբիլ Մամեդովը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պահանջով Ադրբեջանի 7 գեներալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ բերման են ենթարկվել և բերվել Թուրքիա: Նրանք մեղադրվում են պետական ​​դավաճանության համար, գրում է infoteka24.ru

Ըստ աղբյորի՝ չեզոքացնելով «ապստամբներին»՝ Թուրքիան ուզում է վերահսկել Ադրբեջանի զինված ուժերը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ դրանից առաջ էլ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնից այն բանի համար, որ դժգոհել էր Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներգրավման։

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: