Եթե նկատում եք այս ախտանիշները նշանակում է,որ լյարդը ծանրաբեռնված է տոքսիններով

Եթե նկատում եք այս 6 ախտանշանները, նշանակում է, որ ձեր լյարդը ծանրաբեռնված է տոքսիններով

Լյարդը մեր մարմնի կարևոր օրգաններից է: Այն կարգավորում է նյութափոխանակությունը և շլակերը դուրս բերում օրգանիզմից: Դրա համար էլ լյարդի առողջությունը պարտադիր պայման է՝ լավ առողջության և ինքնազգացողության համար:

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են առաջացնել լյարդի աշխատանքի խանգարում: Դա ճարպակալումն է, ալկոհոլի չարաշահումը, վնասակար, տոքսիներ պարունակող սննդի օգտագործումը, որը լյարդը չի կարողանում հաղթահարել:

Ստորև ներկայացված երևույթները լյարդի խանգարման ամենատարածված ախտանիշներն են: Ախտանիշները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել, սակայն դրանցից ամենաբնորոշն են. Անհանգստություն որովայնի վերին հատվածում

Երբ լյարդը մեծանում է տարբեր ճարպերից, նկատվում է կրծքավանդակի ստորին հատվածի և որովայնի վերին հատվածի ճնշման զգացողություն: Հնարավոր է նաև գազեր և որովայնի փքվածություն:

Քրոնիկ հոգնածություն

Բոլորն էլ հոգնում են, բայց եթե ձեզ հոգնեցնում են անգամ աննշան բաները, որոնց վրա դուք առանձնապես մեծ էներգիա չեք ծախսել, ապա հնարավոր է, որ ձեր լյադը առողջ չէ: Այս դեպքում պետք է պարտադիր դիմել բժշկի:

Մաշկի փոփոխություն

Եթե ձեր մաշկը ձեռք է բերել դեղին երանգ, դա կարող է խոսել լյարդի խնդիրների մասին: Դեղնությունը նկատվում է, երբ լյարդը չի կարողանում ֆիլտրել արյան միջից բիլիռուբինը:

Սրտխառնոց

Երբ լյարդը ախտահարված է լինում, հաճախ արտահայտվում է սրտխառնոցով՝ հատկապես յուղալի սնունդ ընդունելիս: Կարող է նկատվել նաև գլխապտույտ, փսխում և փորլուծություն:

Մեզի և կեղտի գույնի փոփոխություն

Երբ ձեր լյարդն ախտահարված է, կեղտի գույնը լինում է բաց, իսկ մեզը՝ մուգ:

Մկանային խնդիրներ

Եթե ձեր մաշկի վրա հեշտությամբ են առաջանում կապտուկներ, ձեր ոտքերն ուռած են և մկանային հատվածներում ունեք ցավեր, ապա, հավանաբար դուք լյարդի հետ խնդիրներ ունեք:

Այս ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: