Կարմիր բազուկով և կաթնաշոռով ռուլետ
կաթ – 300 մլ
բազուկ – 200 գր(խաշած)
շաքարավազ – 1 ճ/գդ
ձու – 1 հատ
ալյուր – 300 գր
աղ – 1 թ/գդ
բուսայուղ – 50 մլ
ձուկ – 300 գր(ծովատառեխ)
պանիր հալված – 400 գր
Դիտեք նաև՝
Քայլերի հաջորդականություն
Եփած բազուկը բլենդերի մեջ մանրացնում ենք, ավելացնում ենք կաթի կեսը, ձուն, աղը և շաքարավազը և լավ հարում ենք։ Անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու մնացած կաթը։ Այդ զանգվածը լավ խառնում ենք և խմորը պատրաստ է։ Կարող ենք տապակել։
Թավան տաքացնում ենք, պատում բուսայուղով և խմորը շերեփով լցնում թավայի կենտրոնում։ Որպեսզի բլիթները գեղեցիկ ձև ընդունեն, կարող ենք լցնելուց հետո շերեփով հավասարեցնել։
Բլիթը շրջում ենք և մյուս կողմից ևս տապակում։ Այսպես պատրաստում ենք բոլոր բլիթները։ Կստանանք մոտավորապես 10 բլիթ։
karmir-bazukov-katnashorov-rulet-4
Յուրաքանչյուր բլիթ պատում ենք հալած պանրով։
Վրան շարում ենք ծովատառեխի կտորները։
Բլիթները ձիգ փաթաթում ենք և թողնում ենք մի քիչ, որ միջուկը լավ կպչի։
Այնուհետև նրբաբլիթները ռուլետատիպ կտրտում ենք և վերևից փայտիկով ամրացնում։ Մեր նախուտեստը պատրաստ է։
Կարմիր բազուկով բլիթները հրաշալի համադրություն են ծովատառեխի հետ