Ի՞նչ է պատմում տղամարդու մարմնի լեզուն նրա մասին: Արդյո՞ք դուր եք գալիս նրան

Ի՞նչ է պատմում տղամարդու մարմնի լեզուն նրա մասին: Արդյո՞ք դուր եք գալիս նրան

Մարմնի լեզուն հաղորդակցության ևս մի մաս է, մտքերի և զգացմունքների փոխանակման մեկ այլ միջոց: Եվ սա ոչ միայն մեր դեմքի արտահայտություններն են, այլև մարմնի շարժումները: Եվ սա մեր ընկալած ինֆորմացիայի 80%-ն է: Այսինքն՝ դրա մեծ մասն անցնում է ոչ վերբալ: Եվ մենք համարում կամ ենթագիտակցորեն անտեսում ենք այն:

Երբեմն տղամարդու մարմնի լեզուն շատ ավելին կարող է պատմել, քան նրա խոսքերը: Շատ հաճախ կանանց համար շատ դժվար է լինում հասկանալ, արդյո՞ք նրանք դուր են գալիս տվյալ տղամարդուն, թե ոչ, իսկ տղամարդու խոսքերն էլ ավելի շփոթություն են առաջացնում: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս միշտ ուշադրություն դարձնել ավելի շատ մարմնի լեզվին, քան խոսքերին:

Եվ այսպես, երբ դու իսկապես դուր ես գալիս տղամարդուն, նա կամ …

ուղղիղ ասում է քեզ այդ մասին
որոշ ժամանակ անց քեզ պատմում է այդ մասին
ոչինչ չի ասում քեզ
Առաջին կարգի տղամարդիկ քիչ են: Երկրորդից մի փոքր ավելի շատ կան: Բայց ամենից շատ նրանք են, ովքեր չեն խոսում իրենց համակրանքի մասին: Եվ այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ նրանց: Պատասխանենք անմիջապես՝ մարմնի լեզվով․․․

1. Նա չի կարողանում զսպել ժպիտը, երբ նայում է քեզ
Նա պարզապես դրական էներգիա է զգում քո կողքին և ոչինչ չի կարող դրա հետ անել:

2. Նա ուղղում է իր հագուստը կամ մազերը:
Քանի որ նա ցանկանում է քեզ համար գրավիչ տեսք ունենալ:

3. Նրա ոտքերը կամ ձեռքերը դողում են
Անհարմար պահ է, բայց դա տեղի է ունենում, եթե դու իսկապես շատ ես դուր գալիս նրան, և բնականաբար նա հուզվում է: Նա կարող է քաշել ձեռքն ու ոտքը, եթե պատահաբար դիպչի քեզ, և ոչ, դա չի նշանակում, որ նա զզվում է, այլ ընդհակառակը:

4. Նա փորձում է դիպչել քեզ
Նրա սիրառատ ուղեղը ստիպում է նրան դա անել: Նա ցանկանում է հնարավորինս մոտ լինել քեզ:

Եթե ​​դու նրան դուր չես գալիս, նրա մարմնի լեզուն այլ կլինի.

նա խուսափում է տեսողական կոնտակտից
նրա ժպիտը անկեղծ չէ
ձեռքերը խաչված են կրծքին – նրա համար հարմարավետ չէ և նա փակվում է քեզնից
նա քորում է գլուխը – նա չգիտի ինչպես ձեզ ասել, որ ձանձրանում է ձեզանից

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: