Ընտրեք փղերից մեկին և իմացեք բնավորության թաքուն կողմերը

Ընտրեք փղերից մեկին և իմացեք բնավորության թաքուն կողմերը

Այս հոգեբանական թեստը կբացահայտի ձեր բնավորության գծերը, որոնք ստիպում են մտածել ու գործել այս կամ այն կերպ։
Ընտրեք այն փղին, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, իսկ պատասխանը տեսեք ներքևում.

Փիղ 1
Խաղաղասեր, ներդաշնակ, ոգեշնչվող մարդ եք, ով վայելում է կյանքի հավասարակշռությունն ու հանգստությունը։ Կոնֆլիկտներում ձգտում եք պասիվ դիրք գրավել։ Չնայած հանգստությունը դրական հատկություն է, հարկավոր է սովորել վստահել մարդկանց և լուծել կոնֆլիկտները՝ խնդիրներից չփախչելու համար։

Փիղ 2
Իդեալիստ եք, պերֆեկցիոնիստ, մարդ, ով չի խուսափում պատասխանատվությունից և միշտ ձգտում է ամեն ինչ իդեալական անել։ Ունեք սեփական արժեքները, համոզմունքներն ու իդեալները և ցանկանում եք, որ ամբողջ աշխարհը հետևի դրանց։ Երբեմն ձեզ համար դժվար է ընդունել մյուսների կարծիքը։ Այնքան էլ հակված չեք փոփոխությունների, սակայն երբեմն հարկավոր է ճկունություն ցուցաբերել և պատրաստ լինել փոփոխությունների։ Ինքներդ ձեզ սխալվելու իրավունք տվեք։

Փիղ 3
Խելացի եք, զգուշավոր, ձգտում եք կայունության կյանքի բոլոր ոլորտներում, նույնիսկ զգացմունքներում։ Մանրամասն ծրագրում եք կյանքը։ Ձեզ վախեցնում է նոր սկսվող ամեն բան, ինչը չի մտնում ձեր ծրագրերի մեջ։ Բաց եղեք աշխարհի համար և ինքներդ ձեզ թույլ տվեք մի փոքր երազել։

Փիղ 4
Ակտիվ եք, նախաձեռնող, ուրախ մարդ, ով լողում է հոսանքի ուղղությամբ։ Սիրում եք կյանքը, վայելում արկածներն ու ճամփորդությունները։ Ձեզ գրավում են պարզ բաները։

Փիղ 5
Ձեր կյանքը ղեկավարում են զգացմունքները, զգացմունքային եք, ձեզ նեղացնելը բավական հեշտ է։ Մարդիկ ոչ միշտ են տեսնում ձեր յուրահատկությունը, բայց դուք այն դիմակի տակ չեք թաքցնում։ Հարկավոր է սովորել երբեմն «ոչ» ասել։

Փիղ 6
Հավատարիմ, կարեկցող մարդ եք, ով կարողանում է լավ ընկեր լինել և առանց որևէ բան պահանջելու՝ օգնել շրջապատին։ Տանել չեք կարողանում դավաճանությունը և միշտ մտածում եք մյուսների մասին՝ նախքան ձեր մասին մտածելը։

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: