COVID-19-ը ազդում է տղամարդկանց պտղաբերության վրա․ բժշկի հետազոտություն

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Hormones ամսագրում, ցույց է տվել COVID-19-ի ազդեցությունը տղամարդկանց եւ կանանց սեռական գեղձերի վրա: Ինչպես պարզվել է, COVID-19-ի ծանր ձեւը տղամարդկանց վրա ավելի շատ է ազդում, քան կանանց վրա։

Հետազոտության հեղինակները ցանկացել են ուսումնասիրել երկու սեռերի սեռական գեղձերը` գտնելու համար այն փոփոխությունները, որոնք կարող են ազդել տղամարդկանց պտղաբերության եւ դրա գործառույթի վրա:

Գիտնականները նախկինում ենթադրում էին, որ «տղամարդու» ճաղատության առկայությունը, որը կարող է վկայել անդրոգենների բարձր մակարդակի մասին, կապված է կորոնավիրուսի վարակից բարձր մահացության հետ: Մեկ այլ հետազոտության ընթացքում գիտնականները երկկողմանի թոքաբորբի առկայություն են ցույց տվել COVID-19-ով տառապող եւ ճաղատություն ունեցող տղամարդկանց 71%-ի մոտ:

Անդրոգենները կարող են ճնշել բնածին իմունային պատասխանը, բայց նաեւ մեծացնում են շրջանառվող նեյտրոֆիլների քանակը եւ գործառույթը: Այս բջիջները այնուհետեւ կարող են մեծացնել աճի գործոնի եւ ինտերլեյկինի արտադրությունը՝ այդպիսով ձեւափոխելով վիրուսի նկատմամբ իմունային պատասխանը:

Գիտնականները պարզել են նաեւ, որ ամորձիների բոլոր հյուսվածքները ցույց են տալիս ACE2 mRNA-ի բարձր մակարդակ, ինչը վկայում է վիրուսով մեղմ ախտահարվելու մասին: Սակայն ՊՇՌ առաջին դրական թեստից 43 օր հետո սերմնահեղուկում այն չի հայտնաբերվում:

Սակայն վերջերս կատարված հիստոպաթոլոգիական ուսումնասիրությունը հաղորդում է ամորձիների ախտահարման մասին, ներառյալ էպիդիդիմալ հյուսվածքը եւ սեռական բջիջների ապոպթոզը: Հետազոտողները նաեւ բարձր իմունային պատասխան են նկատել ամորձիների վարակված հյուսվածքի դեմ: Նրանց խոսքով՝ արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ տղամարդկանց պտղաբերության վրա, քան սպասվում էր:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: