«Ֆրանչեսկո». Հռոմի պապի մասին ֆիլմը պատմում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին․․․

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ց հասանելի կլինի «DiscoveryPlus» ծառայությունում։ Ժապավենի պրոդյուսերներից մեկը հայազի Էրիկ Էսրաիլյանն է։

«DiscoveryPlus» հարթակում ֆիլմի թողարկման մասին Էսրաիլյանը հայտնել է Facebook-յան էջում արված գրառմամբ՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր ներկա լինել, երբ Ֆրանցիսկոս պապն աղոթում էր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ ողջ աշխարհի

ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռելով Հայաստանի վրա։ «Այս կիրակի «DiscoveryPlus»-ով դիտեք «Ֆրանչեսկո» ֆիլմը եւ իմացեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա հզոր ջանքերի ու այլնի մասին»,- նշել է Էսրաիլյանը։

Վավերագրական ֆիլմի ռեժիսորը «Օսկար» մրցանակի առաջադրված Եվգենի Աֆինեեւսկին է։ Ժապավենը ներկայացնում է առաջնորդի դիմանկարը, որը լուրջ խնդիրներին առնչվում է բոլորի հանդեպ խոհեմությամբ ու մեծահոգությամբ, նշվում է ֆիլմի կայքում։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: