Սուրճն օգնում է պահպանել սլացիկ կառուցվածքը. գիտնականներ
Բրիտանացի գիտնականները Anglia Ruskin University-ից կարծում են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը կարող է օգտակար լինել առողջության համար: Կանայք, որոնք օրական խմում են երկու-երեք բաժակ սուրճ, ավելի քիչ քանակությամբ ճարպ ունեն մարմնում, քան նրանք, որոնք ավելի քիչ են սուրճ օգտագործում կամ ընդհանրապես անտեսում են այդ ըմպելիքը, հայտնում է Daily Mail-ը:
Մասնագետները նկատում են, որ սուրճը պարունակում է բաղադրիչներ, որոնք պայքարում են ճարպակալման դեմ:Փորձարկումները ցույց են տվել, որ սուրճը գործում է՝ անկախ կնոջ տարիքից և անկախ այն բանից՝ արդյո՞ք այն կոֆեինով է, թե՞ առանց դրա:
Փորձագետները վստահեցնում են, որ միջինում, այն կանանց շրջանում, որոնք սուրճ ըմպում են, ենթամաշկային ճարպը 2,8%-ով քիչ է: Տղամարդկանց մոտ նման ազդեցությունն ավելի քիչ է արտահայտված: