Իրական պատմություն,շատ հետաքրքիր, կարդալ անպայման։
23 տարեկան եմ, շատ ընկերներ եմ ունեցել թե’ դպրոցում , թե’ թաղում և թե’ առհասարակ շրջապատում, բայց նրանցից ոչ մեկն ինձ որպես տղամարդ չի գրավել: Դեռ փոքրուց ինձ միշտ թվացել է, թե աղջիկները տղաների հետ ավելի լավ ընկերներ են լինում, ավելի անկեղծ ու նվիրված: Այդ պատճառով էլ միշտ փորձել եմ նրանց հետ մտերմանալ: Եղել են դեպքեր,երբ ընկերներիցս որևէ մեկն ինձ առաջարկություն է արել,սակայն ես նրա հետ
անմիջապես խզել եմ հարաբերություններս: Ինձ համար ընկերը մնալու էր զուտ որպես լավ,մաքուր ընկեր: Բայց,ինչպես ասում են,երբեք մի ասա` երբեք: 2 տարի առաջ ծանոթացաՎահան անունով 26-ամյա մի երիտասարդի հետ:Նա իմ համակուրսեցու ընկերն էր,արտաքնապես շատ գրավիչ ու հետքրքիր: Սկզբում մենք շփվում էինք իբրև ընկերներ,նա ինձ սրճարան կամ ժամանցի որևէ տեղ էր հրավիրում: Նրա կողքին ես
անսահման ուրախ էի,կարծես ամու մի թևի տակ պաշտպանված: Նա սկսել էր ինձ դուր գալ: Այնպես որ` երբ սիրո առաջարկ արեց, առաջին անգամ չկարողացա նրան մյուսների պես գրողի ծոցը ուղարկել: Հենց նույն օրն էլ համբուրվեցինք… Ես իմ կյանքում ինձ առաջին անգամ երջանիկ զգացի`սիրված ու կանացի: Մեր ամենօրյա հանդիպումներն ավելի ու ավելի էին կապում մեզ,ես արդեն սկսել էի հավատալ, որ կամուսնանանք: Ինձ ոչ մի
կերպ չէր վախեցնւմ այն փաստը, որ մեր հարաբերությունները զարգանում էին շատ սրընթաց.Վահանն ինձ ծանոթացնում էր իր ընկերների հետ, ասում, որ ես իր սիրած աղջիկն եմ և, որ ինձ բոլորը որպես իր ապագա հարսնացուի պիտի վերաբերվեն: Դա ինձ դուր էր գալիս, վստահություն ներշնչում: Ու երևի այդ վստահությունը ինձ թույլ տվեց,որ չմերժեմ նրան,տրվեմ…դրանով կարծես ապացուցեմ իմ մեծ սերը: Իսկ մեր միջև եղածը նա
կարծես սովորական բան էր համարում,ինձ ասես հուսադրելու համար ասում էր. <<Միևնույն է, դա մեր մեջ լինելու էր…Հիմա չլիներ,ամուսնանալուց հետո էր լինելու: Ի»նչ է եղել որ. մի քիչ շուտ ,մի քիչ ուշ,ի»նչ նշանակություն ունի>>: Բայց ահա մեկուկես ամիս հետո սկսեցի ինձ վատ զգալ`սրտխառնեց, գլխապտույտ, իրիկունները ջերմությունս բարձրանում էր:Արդեն իսկ վատ կանխազգացում ունենալով`ծնողներիցս գաղտնի
դիմեցի բժշկի: Պարզվեց`հղի եմ: Ես խուճապի մեջ ընկա,անմիջապես զանգեցի Վահանին ու նրան ասացի վիճակիս մասին: Նա հանգստացրեց ինձ, խոստացավ, որ երեկոյան կհանդիպենք:Հանդիպպեցինք :Նա որպես միակ լուծում`պնդեց,որ աբորտ պիտի անեմ: Այդ լսելով`քիչ էր մնում գժվեի, սկսեցի լաց լինել,խնդրել,որ մի այլ ելք գտնի, դե ասենք այն,որ արագ ամուսնանանք:Նա թե`ես հիմա չեմ կարող, դեռ շատ հարցեր կան
լուծելու,ավելի լավ է`երեխայից ազատվենք,մի քանի ամսից կամուսնանանք,դեռ էնքան երեխաներ կունենանք: Ես այլ ճար չունեի,պիտի անեի նրա ասածը: Վահանն անձամբ ինձ տարավ հիվանդանոց,այդ ընթացքում շատ քնքուշ ու սիրալիր էր իմ նկատմամբ,հույս էր տալիս,որ ամեն ինչ լավ կլինի,չտխրեմ ու ամենակարևորը` ծնողներիս ոչ մի բան չասեմ կատարվածի մասին: Որոշ ժամանակ անց ես կարծես վերգտա ինձ,ավելի
հանգիստ էի զգում,խաղաղված: Վահանն այլևս ինձ անկողին քարշ չէր տալիս,մի տեսակ նույնիսկ սկսել էր խուսափել ինձնից:Մի օր որոշեցինք զբոսանքի դուրս գալ: Երեկոյան նա իր մեքենայով եկավ հետևիցս: Ես կարճ շրջազգեստ էի հագել: Նա ինձ ավելի կարճ զգեստներով էլ էր տեսել,բայց այդ օրը ինձ տեսավ թե չէ,սկսեց վիճել հետս,հիստերիայի մեջ ընկավ: Զարմացած նրան էի նայում ու փորձում ինչ-որ բան ասել: Նույնիսկ
ասեցի,որ եթե չի ուզում,կարող եմ նորից տուն գնալ ու փոխել շորերս:Նա համարյա գոռալով միայն ասաց.<<Իջի’ր մեքենայիցս>>: Ես շփոթված իջա,իսկ ինքը արագ հեռացավ:Հաջորդ օրը զանգեցի նրան, ուզում էի ինչ-որ կերպ խոսել հետը, խոստանալ, որ այլևս նման բան չի լինի: Նա համարս տեսնում էր ու չէր պատասխանում: Փորձեցի ինտերնետով խոսել, բացատրել ինչ-որ բաներ:Բայց նա ինձ <<Օդնոկլասնիկ>>-ում սև ցուցակի մեջ
գցեց:Ուրիշ հեռախոսոով զանգեցի:Ձայնս լսեց ու միանգամից ընդհատեց ինձ.<<Մենք միասին լինել չենք կարող: Դու իմ կարծիքը բանի տեղ չես դնում:Հաջողություն: Էլ չզանգես: Ապրի’ր քո կյանքով>>: <<Բայց դու չես կարող ես վիճակում լքել ինձ>>,-ասացի ես: <<Էդ վիճակիդ մասին դու ավելի շուտ մտածեիր:Ինձ չվախեցնես,ինչ էլ որ
եղել է,քո կամքով է եղել: Էնպես որ`ինձնից ոչ մի բան չպահանջես>>:Ես բարձրաձայն լաց էի լինում, անիծում այն օրը,երբ նրան հանդիպեցի:Արդեն հասկացա,որ իմ կարճ շրջազգեստը միայն առիթ էր, որ լքեր ինձ, մի կողմ շպրտեր կեղտոտ փալասի պես:Իսկ ընդամենը մեկ ամիս անց իմացա,որ ամուսնացել է,կնոջ հետ մեկնել է
Անթալիա`մեղրամսի… Օրերն անցնում են: Ինձ համար ամեն ինչ գլղիվայր շուռ է եկել:Հայրս ու մայրս ոչինչ չգիտեն կատարվածի մասին: Եղածի մեջ ես իմ մեծ սխալի բաճինն ունեմ,էլ ում» մեղադրեմ,կամ ումից» ինչ-որ բան պահանջեմ: Մնում է հուսամ,որ երբևէ դուրս կգամ այս մղձավանջի ու կգտնեմ իմ բաճին ընկած երջանկությունը: Չէ» որ հույսն է օգնում ապրել…