Ինչպես զարդարել Զատիկի սեղանը և հիացնել հյուրին

Մոտենում է քրիստոնյա աշխարհի կարեւորագույն տոներից մեկը՝ Քրիստոսի Հարության տոնը, որն այս տարի գրեթե ամբողջ աշխահում նշվում է ապրիլի 20-ին:

Սուրբ Զատկի սեղանի ամենակարեւոր կերակրատեսակների մասին այսօր կներկայացնենք, թե ինչպես կարելի է զարդարել տոնական սեղանը:

Առաջինը, բնականաբար, ցորենն է, որի մեջ շարում են ներկված հավկիթները: Դա պետք է նախապես աճեցնել տարայի մեջ՝ ցորենը լցնելով բամբակի վրա եւ պարբերաբար ջրելով, սակայն եթե չեք հասցրել անել դա, հոգ չէ, Զատկի նախօրեին ամեն քայլափոխի կարելի է հանդիպել դրանցից եւ գնել:

Եթե ձեռքի տակ խոտ չկա, ապա կարող եք հավկիթները ծղոտից զամբյուղի մեջ լցնել, որը կարող եք զարդարել ժապավեններով, գունավոր ժանյակներով եւ հատուկ Զատկի համար արտադրվող փոքրիկ զատիկներով եւ ճուտիկներով:

Զատկական սեղանի գեղեցիկ ձեւավորումներից է Կենաց ծառը՝ զարդարված տարատեսակ հավկիթներով: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից:

Մոմերը յուրահատուկ տեսք են հաղորդում ցանկացած սեղանին, այնպես որ՝ կարող եք հավկիթի ձեւով կամ տոնի այլ խորհրդանիշի պատկերով մոմեր դնել սեղանին:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ, թե ինչպես կարելի է զարդարել տունը Սուրբ Զատկի շնչով:

(Visited 212 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: