Էյզենհաուերի մատրիցան ժամանակի կառավարման ամենահայտնի գործիքներից մեկն է: Դրա հեղինակը ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Դևիդ Էյզենհաուերն է:Եվ այսպես, ինչպես կառուցել այս մատրիցան: Նախևառաջ ձևակերպեք ձեր նպատակը, դեպի որը ընթանում եք: Ապա թուղթը բաժանեք 4 մասի և բաշխեք ձեր գործերն ու անելիքները այդ դաշտերում հետևյալ սկզբունքով:
ԴԱՇՏ 1-ԻՆ. ՇՏԱՊ – ԿԱՐԵՎՈՐ
Այս գործերը շատ կարևոր են և չեն կարող հետաձգվել: Դրանք պետք է անել այսօր և անապայման: Դրանցից են՝ աշխատանք, որի հանձնման ժամկետը ավարտվում է, շտապ բժշկի գնալը, անհետաձգելի գործնական հեռախոսային զանգը և այլն:
ԴԱՇՏ 2-ՐԴ. ՈՉ ՇՏԱՊ – ԿԱՐԵՎՈՐ
Այս գործերը, իրականում, ամենակարևորն ու ամենահեռանկարայինն են: Հենց դրանցից պետք է հիմնականում բաղկացած լինեն յուրաքանչյուր մարդու օրվա գործերը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր առաջին հերթին զբաղվում են այս դաշտի գործերով, կյանքում հասնում են առավելագույն հաջողությունների, մասնագիտական աճ են ունենում, կարողանում են շատ գումար աշխատել և բավականաչափ ազատ ժամանակ են ունենում: Այս դաշտի գործերից են, օրինակ, նոր ծրագրավորման լեզու սովորելը կամ TOEFL քննության պարապելը:
ԴԱՇՏ 3-ՐԴ. ՇՏԱՊ – ՈՉ ԿԱՐԵՎՈՐ
Այն գործերը, որոնք գտնվում են այս դաշտում, հիմնականում շեղում են ձեզ և չեն օգնում մոտենալ այն արդյուքներին, որոնց ձգտում եք: Շատ հաճախ դրանք պարզապես խանգարում են ձեզ կենտրոնանալ իսկապես կարևոր գործերի վրա և նվազեցնում են ձեր արդյունավետությունը: Դրանց թվում են չպլանավորված, հարկադրված հանդիպումները, որոնցից հնարավոր չէ հրաժարվել այդ պահին:
ԴԱՇՏ 4-ՐԴ. ՈՉ ՇՏԱՊ – ՈՉ ԿԱՐԵՎՈՐ
Առաջադրանքները, որոնք գտնվում են այս բաժնում, ձեզ չեն բերելու բացարձակապես ոչ մի օգուտ: Երբեմն լավ է ոչ միայն զբաղվել դրանցով ամենավերջում, այլ առհասարակ չզբաղվել դրանցով: Հենց դրանք են ձեր «ժամանակը խժռողները»: Դրանց թվում են՝ երկար զրույցները սոցիալական ցանցերում, հեռուստացույց դիտելը և այլն:
Երբ յուրացնեք Էյզենհաուերի մատրիցան և կարողանաք դրա օգնությամբ գրագետ բաշխել ժամանակը ձեր գործերի համար, կնկատեք, որ հասցնում եք ամեն ինչ անել ճիշտ ժամանակին և առանց շտապելու, ինչպես նաև կզգաք, որ ձեռք եք բերել մեծ քանակությամբ ազատ ժամանակ:
cialis for daily use DCIS refers to malignant ductal cells that are confined in the ducts of the breast and have broken through the basement membrane to become invasive
buy cialis daily online Penis and Scrotum
Patients with active cancer are at high risk for cancer related thrombosis achat furosemide levitra estelle medical Separately, a consortium of hedge funds including ThirdPoint, which approached Hypo Real Estate over Depfa in February2012, continues to be interested, a person familiar with theinvestor group said