ԹԵՍՏ. Ինչ են պատմում մարդու բնավորության մասին խալերը

ԹԵՍՏ. Ինչ են պատմում մարդու բնավորության մասին նրա մարմնի տարբեր մասերի խալերը

Մարդու դեմքի և մարմնի վրայի խալերը միշտ ուշադրություն են գրավում և շատ բան կարող են պատմել տվյալ մարդու մասին:

Քունքին

Այս մարդիկ բաց են լայն հնարավորությունների համար: Դա կարող է լինել ինչպես աշխատանք արտերկրում, այնպես էլ պարզապես ճանապարհորդություն:

Ունքերի միջև

Սա կարող է վկայել կարիերայում մեծ հաջողությունների մասին, պաշտոնի և աշխատավարձի արագընթաց բարձրացման մասին:

Ունքի տակ

Դուք հեշտությամբ եք ադապտացվում նոր միջավայրում և մարդկանց հետ հեշտ եք լեզու գտնում: Դրա շնորհիվ դուք կարող եք ստանձնել առաջնորդի դերը, ում բոլորը կցանկանան հետևել:

Շրթունքի վերևում

Նման մարդիկ բավականին շփվող են և գայթակղիչ: Որպես կանոն, նրանք մեծ ընկերական շրջապատ ունեն: Նման մարդկանց համար շատ կարևոր է որակը թե՛ ուտելիքի, թե՛ հագուստի հարցում:

Այտոսկրին

Այս մարդիկ հիմնականում ուժեղ են, կամային, օժտված լիդերի հատկանիշներով: Նման մարդիկ հաջողակ են, հասնում են մեծ բարձունքների:

Ականջին

Սա հաջողակ մարդկանց նշան է: Նրանց նաև բնորոշ է բարձր IQ և արագ մտածելու ունակություն:

Կզակին

Սա ազատասեր և ինքնավստահ մարդու նշան է:

Ափի մեջ

Սա ստաբիլ մարդկանց նշան է, ովքեր գլուխ են հանում տնտեսագիտությունից և երբեք ֆինանսների հետ խնդիրներ չեն ունենում:

Ոտնաթաթի տակ

Այս մարդիկ սիրում են ամեն նոր բան, նոր ուտելիքներ փորձել, ճանապարհորդել, ակտիվ են: Նման մարդիկ իրենց շուրջ են հավաքում մարդկանց:

Մեջքին

Ճշմարտախոս և բաց մարդիկ են: Խելացի են, համարձակ, աշխատասեր և պատասխանատու:

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: