Եթե ձեզ մոտ կան այս ախտանիշները,ապա օգտագործեք բանան

Եթե տառապում եք այս հիվանդություններով պետք է բանան օգտագործեք

Մետեորիզմ և փորկապություն։ Բանանը պեկտին է պարունակում որն արագացնում նյութափոխանակությունը օրգանիզմից դուրս բերում տոքսինները։Բացի այդ այն պրոբիոտիկի ազդեցություն է ունենում՝խթանելով աղիների աշխատանք փորկապության դեպքում։Այս ամենի արդյունքում այն օգնում է ազատվել որովայնում գազերի կուտակման խնդրից,նպաստում նյութափոխանակությանը։

Սթրես։ Սթրեսն ազդում է մարդու առողջության վրա։Ի թիվս այլ խնդիրների՝այն նաև դիարեայի առաջացման պատճառ է դառնում առաջին հերթին օրգանիզմում կալիումի մակարդակի անկման հետևանքով։Բանանը մեծ քանակով կալիում է պարունակում և օգնում է վերականգնել հավասարակշռությունն օրգանիզմում։Բանանն օգնում է կարգավորել օրգանիզմի մի շարք գործառույթներ։

Արյան ճնշում։Մեծ քանակով աղի և քիչ քանակով կալիումի օգտագործումը բացասաբար են ազդում արյան ճշման վրա։Արյան ճնշման բարձրացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ամեն օր առավոտյան բանան օգտագործել։

Դեպրեսիա։Բանանը տրիպտոֆան է պարունակում սպիտակուց որը խթանում է սերոտոնինի արտադրությունը

Վերջինս հայտնի է որպես երջանկության հորմոն։ Բավական է օրվա ընթացքում մեկ բանան ուտել և սերոտոնինի մակարդակն այնքան կբարձրանա որ ձեզ ավելի լավ,հանգիստ ու երջանիկ կզգաք։

Մինչդաշտանային սինդրոմ։ Բանանը մեծ քանակով B6 վիտամին է պարունակում որը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա։Սա նշանակում է որ բանանը կօգնի մինչդաշտանային սինդրոմների դեմ պայքարում այն կօգնի թեթևացնել որովայնում և կրծքերում զգացվող ցավը,դրական կազդի տրամադրության վրա,ինչպես նաև օրգանիզմին կօգնի ազատվել հեղուկի կուտակումից։

(Visited 43 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: