Ո՜վ գթած Հայր, բարեխնամ, արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։ Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին,
ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:Ամեն:
Ես դիմում եմ քեզ իմ Տեր և իմ պահապան
ԵՎ խնդրում եմ քեզ օգնություն տալ իմ կյանքի դժվարին պահին
Երբ ես գտնվում եմ նման բարդ ու անելանելի իրաբիճակում
Օգնիր ինձ և առաջնորդիր ինձ ճշմարիտ ուղու վրա
Ուզում եմ առաջնորդվել միայն բարի գործերով
Մի թող քո մեղավոր ծառային միայնակ այստեղ
Ով հավատքով է դիմում ձեզ
Օգնիր բարին տեսնել մարդկանց մեջ և բարին գործել
Բարով առաջնորդվել
Մարդկանց լավություն անել
Առանց փոխադարձ սպասելիքի
Շնորհակալ եմ քեզ Տեր իմ
Այն ամենի համար ինչ պարգևել ես ինձ Ամեն