Սաբջի

Բաղադրիչներ
ասաֆետիդա (համեմունք) — 0,5 թ/գ
քեմոն (կումին) — 0,5 թ/գ
բրոկոլի — 200 գր

կարրիի փոշի — 0,25 թ/գ
համեմ աղացած — 0,5 թ/գ
կարագ — 100 գր
շամբալա՝ մատղաշ — 2 թ/գ

պղպեղ կարմիր — 0,25 թ/գ
հյութ լոլիկի — 200 մլ
ջուր — 0,5 բաժակ
կոճապղպեղ (имбирь) — 1 թ/գ

կաղամբ բրյուսելյան — 200 գր
կարտոֆիլ — 3 հատ
քրքում — 0,5 թ/գ

գազար — 1 հատ
պանիր գյուղական — 200 գր
աղացած սև պղպեղ — 0,25 թ/գ
աղ — 1 պտղունց

Քայլերի հաջորդականություն

Մաքում ենք կարտոֆիլը, 1-2 սմ խորանարդիկներով կտրտում:
Մաքրում ու նույն կերպ կտրտում ենք գազարը:  Բրյուսելյան կաղամբը բաժանում ենք երկու հավասար մասի, իսկ բրոկոլիի ծաղկաբույլերը բաժանում ոչ մեծ փնջերի:

Մաքրում ենք կոճապղպեղը և քերում մանր ատամնավոր քերիչով անպես, որ միջուկը լինի մոտավորապես 1 թեյի գդալ:  Պանիրը կտրտում ենք 2-3 սմ խորանարդիկներով:  Հաստ հատակով խոր տապակում տաքացնում ենք կարագը: Համեմունքները դնում ենք հետևյալ հերթականությամբ՝ քեմոնը, հետո, երբ սերմերըսկսում են

ճարճատել, ավելացնում ենք կոճապղպեղն ու կարմիր պղպեղը, մի քանի վայրկյանից՝ սև պղպեղը, ասաֆետիդան, կարրին և շամբալան, իսկ վերջում՝ քրքումը: Բոլորը լավ խառնում ենք: Տապակի մեջ պանիր ենք ավելացնում և թեժ կրակի վրա տապակում՝ մինչև ոսկեգույն կեղև ի հայտ գա:  Լցնում ենք բանջարեղենը՝

սկզբում գազարն ու կարտոֆիլը և տապակում 2-3 րոպե:  Այնուհետև ավելացնում ենք բրոկոլին և բրյուսելյան կաղամբը. բանջարեղենը թեժ կրակի վրա տապակում ենք 3-4 րոպե՝ զգուշորեն խառնելով:
Հետո կրակն իջեցնում ենք՝ հասցնելով նվազագույնի, լցնում ենք լոլիկի հյութը, տաք ջուրը և ավելացնում աղը՝

կրկին զգուշորեն խառնելով:  Ծածկում ենք կափարիչով, բանջարեղենը դանդաղ կրակի վրա շոգեխաշում 20-25 րոպե՝ մինչև պատրաստ լինի:  Համեմունքներով հարուստ հնդկական խոհանոցից՝ սաբջի: Պատրաստում ենք ու վայելում:

(Visited 45 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: