Ի՞նչ եղանակ է մեզ սպասվում գալիք օրերին
Երևանում այսօր ցերեկը, մարտի 19-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է կարճատև անձրև,
հնարավոր է ամպրոպ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 19-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամու արագությունը հարավ-արևմտյան ուղղությամբ՝ 2-5մ/վրկ է, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կնվազի 3-4, 19-ի գիշերը 4-6 աստիճանով, 21-23-ին նույնքան կբարձրանա:
Արցախում այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
(Visited 21 times, 1 visits today)