Բասկյան շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր — 180գր
կարագ — 160գր
շաքարավազ — 200գր
նուշ — 70գր(մանր աղացած)
ձու — 1 հատ
կակաո — 50գր
փխրեցուցիչ — 6գր
աղ — մեկ պտղունց
Կրեմի համար՝
կաթ — 350մլ
ձու — 1 հատ
ալյուր — 40գր
շաքարավազ — 130գր
շոկոլադ սև — 180գր
ռոմ — 20մլ
բալ — 150-200գր(առանց կորիզ)
Քայլերի հաջորդականություն
Խառնում ենք կարագը, շաքարավազը, աղն ու մանրացված նուշը:
Ապա ավելացնում ենք ձուն, ալյուրը, կակաոն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ
խմոր: Ստացված խմորը դնում ենք ցելոֆանի մեջ և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով: Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը, ապա ավելացնում ենք ալյուրն ու խառնում:
Եռացնում ենք կաթը և լցնում ձվային զանգվածի վրա ու խառնում:
Ստացված զնագվածը կրկին հետ ենք լցնում կաթսայի մեջ, դնում թույլ կրակի վրա,
հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 3 րոպե, որ եփվի և հանում կրակի վրայից:
Ապա կաթային զանգվածին ավելացնում ենք մանր կտրատված շոկոլադն ու ռոմը և
խառնում: Ստացված կրեմը թողնում ենք, որ սառչի և տեղափոխում ենք սառնարան 1-2 Ժամ:
Հանում ենք խմորը սառնարանից, խմորի 2/3 մասը գրտնակում ենք ու բացում 32 սմ
հաստության շերտով և դնում կարագով պատած 28սմ տրամագծով ձևամանի մեջ:
Վրան քսում ենք կրեմի կեսը և շարում բալը, ապա բալի վրա քսում ենք մնացած
կրեմը:
Մնացած խմորը գրտնակում ենք, բացում կլոր շերտով ու դնում կրեմի վրա:
Ապա ձևամանը դնում ենք ջեռոցի մեջ ու թխում 45 րոպե 180 աստիճանում: Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի կտրատում ենք ու մատուցում:
Մատուցելիս բասկյան շոկոլադե տորթի վրա շաղ տվեք կակաո 🙂