Աղցան Կուլիչ
Բաղադրիչներ
հավի փափկամիս — 250 գր
կարտոֆիլ — 150 գր
սունկ շամպինիոն պահածոյացված — 100 գր
սոխ — 100 գր
պանիր — 50 գր
ձու — 3 հատ
մայոնեզ — ըստ ճաշակի
թթվասեր — ըստ ճաշակի
աղ — ըստ ճաշակի
պղպեղ — ըստ ճաշակի
Ինչպես նաև՝
պաքսիմատ — ըստ ճաշակի
պղպեղ բուլղարական
Քայլերի հաջորդականություն
Մոտենում է Սուրբ Զատիկը։ Ժամանակն է համեղ ու յուրահատուկ բաղադրատոմսեր փնտրելու՝ Զատիկի սեղանը զարդարելու համար ոչ միայն համեղ, այլ գեղեցիկ ուտեստներով։
Սոխը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած հավի փափկամիսն ու շարունակում ենք տապակել մոտ 5 րոպե։ Այնուհետև համեմում ենք աղով ու պղպեղով։
Ձուն եփում ու թողնում ենք, որ սառչի։
Պատրաստում ենք աղցանի շերտերը։ Առաջին շերտի համար կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր, իսկ պանիրը՝ մանր քերիչով, ավելացնում ենք մայոնեզը։
Երկրորդ շերտը հավի փափկամսի ու սոխի զանգվածն է։
Հաջորդ շերտի համար մարինացված սունկը կտրատում ենք։
Ձուն անցկացնում ենք խոշոր քերիչով և խառնում ենք մայոնեզի հետ։
Աղցանը օղակաձև ու շերտ-շերտ դասավորում ենք և անպայման լավ սեղմում ենք։ Որպես ձևաման կարելի է օգտագործել բանկա, պլաստմասսայե տարա և այլն։ Զանգվածը լավ սեղմելուց հետո, հանում ենք ձևամանից, մի փոքր էլ ավելացնում ենք ձվի ու մայոնեզի զանգված գլխարկի տեսքով։
Աղցանը պատում ենք պաքսիմատով, իսկ վերին հատվածի համար թթվասերին ու մայոնեզին ավելացնում ենք 1 թ/գ ջուր, խառնում ենք ու լցնում վրան։
կուլիչ
Զարդարում ենք մանր կտրատած գունավոր բանջարեղենով։
Սուրբ Զատիկի այլ համեղ բաղադրատոմսեր կարող եք գտնել այստեղ։
Բարի վայելում։