Տասը միջոց՝ տղամարդուն խենթացնելու համար

Շատ կանայք եւ աղջիկներ չգիտեն, թե ինչպես կարելի է խենթացնել տղամարդկանց եւ ստիպել նրանց վազել իրենց հետեւից։ Սա երբեմն նրանց մոտ անգիտակցաբար է ստացվում, քանի որ տղամարդիկ շատ զգայուն են եւ ավելի կապված ու կախված են հարաբերություններից, քան աղջիկները։

Այսպիսով, ներկայացնում ենք տասը միջոց տղամարդուն խենթացնելու եւ նրա սիրտը գրավելու համար։

1. Եղեք գեղեցիկ

Տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, իսկ հետո՝ ներաշխարհին։ Եթե ցանկանում եք գրավել ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը, ուրեմն հետեւեք եւ խնամեք ձեզ։

2. Տարբերվեք մյուսներից

Գեղեցկությունն իհարկե, շատ կարեւոր է, բայց պետք չէ մոռանալ, որ հմայիչ կանայք շատ կան։ Սակայն որպեսզի տղամարդը ընտրի հենց ձեզ, ուրեմն պետք է տարբեվեք մյուսներից։ Սակայն սա չի նշանակում, որ անհրաժեշտ է վազել գեղեցկության սրահ եւ մազերը կանաչ ներկել։ Ոչ, խոսքը գեղեցիկ բառապաշարի, օրիգինալ ճաշակի, ճիշտ վարվելակերպի մասին է։

3. Հետեւեք ձեր քայլվածքին

Միգուցե մտածում եք, որ քայլվածքը երկրորդական մի բան է, սակայն բարձրակրունկ կոշիկները կամա թե ակամա գրավում են տղամարդու հայացքն ու ուշադրությունը։ Ուժեղ սեռի ներկայացուցիչները անպայման կնկատեն ձեր գեղեցիկ ոտքերը, եթե դուք կարողանաք ճիշտ քայլել։ Հիշեք, նույնիսկ հողաթափերով, բայց ճիշտ քայլվածքով կինն ավելի գրավիչ է, քան բարձրակրունկներով, բայց անվստահ քայլվածքով մեկը։

4. ԺՊՏԱՑԵՔ

Տղամարդիկ սիրում են, որ կանանց աչքերը մշտապես փայլում են, եւ նրանք ժպտում են։ Սա պայմանավորված է մեկ կարեւոր հանգամանքով։ Ժպտերես մարդու հետ ավելի հեշտ ու հաճեի է շփվել։ Իզուր չէ, որ բարի մարդկանց հաճախ համեմատում են արեւի հետ, քանի որ նրանցից նույնպես լույս է ճառագում։

5. Խնամված եղեք

Երբեք թույլ մի տվեք ձեզ տղամարդու առաջ հայտնվել խալաթով կամ գզգզված մազերով։ Հասկացեք տղամարդկանց, նրանք սիրում են իրենց կողքին խնամված կին տեսնել, ում կարելի է նայել եւ հիանալ։

6. Ագրեսիվ մի եղեք

Տղամարդիկ վախենում են այն կանանցից, ովքեր ավելորդ ակտիվություն են ցուցաբերում։ Նրանք սովորել են լինել որսորդ, ոչ թե՝ թիրախ կամ որս։ Մի զրկեք ձեզ այն հաճույքից, երբ տղամարդը փորձում է գրավել ու նվաճել ձեզ։

7. Իմաստուն մի ձեւացեք

Տեղեկացված կինը առիթը բաց չի թողնում իր գիտելիքների մասին բարձրացնելու համար՝ ցույց տալով տղամարդուն, որ նա շատ ավելի խելացի է։ Սակայն այս դեպքում տղամարդը կարող է հարգել այս կնոջը, բայց հազիվ թե փորձի հարաբերություններ սկսել նրա հետ։ Ինչու՞։ Նա ինքնուրույն, ինքնավստահ մարդ է, ով իրենից ավելին գիտի։ Արական սեռի ներկայացուցիչները չեն հաշտվում, որ կինն իրենցից ավելի խելացի եւ բանիմաց է։

8. Ցույց մի տվեք, որ դուք կարող եք առանց նրա ապրել

Անմատչելիությունը շատ հաճախ դրական հատկանիշ է, բայց ոչ միշտ։ Երբ կինը ցույց է տալիս, որ նա անհասանելի է եւ այնքան էլ հեշտ չէ իրեն գրավել, սա բավականին ճիշտ մոտեցում է։ Սակայն երբ կինը ցուցադրում է իր անտարբերությունը եւ նշում, որ կարող է նաեւ առանց տղամարդու ապրել, ուրեմն վերջինս հավանաբար կնախընտրի թողնել նրան եւ գտնել ավելի խելացի մեկին։

9. Եղեք նուրբ ու քնքուշ

Ինչպիսին էլ որ լինեք, միեւնույնն է փորձեք ավելի նուրբ եւ քնքուշ վերաբերել տղամարդուն, քանի որ նրան հարկավոր է մեղմ, լսելու եւ հասկանալու ունակությամբ կին։ Նրան պետք չէ գեղեցիկ, բայց սառը Ձյունե թագուհի։ Իհարկե, այսպիսի կանայք միգուցե գրավեն տղամարդկանց, բայց նրանց հանդեպ կիրքը շատ արագ է մարում։

10. Գնահատիր քեզ

Երբեք մի կենտրոնացեք ձեր տղամարդու վրա եւ բեռ մի դարձեք նրա համար։ Որքան էլ սիրեք նրան, միեւնույնն է, հիշեք, որ դուք կին եք, ոչ թե շնիկ։ Իսկ եթե նա ձեզ անհրաժեշտ ժամանակ եւ ուշադրություն չի տրամադրում, ուրեմն մոռացեք նրան։ Հիշեք, իր արժեքը գնահատող կինը, միշտ կգտնի մեկին, ով արժանի կլինի իրեն։

(Visited 19 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: