Ջո Բայդենի ավագ օգնականը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային․․․

Ջո Բայդենի ավագ օգնականը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային․․․
The Hill պարբերականը հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով մոտ 40 ամերիկացի օրենսդիրների նախաձեռնած երկկուսակցական դաշինքի՝ Բայդենին ուղղված նամակի վերաբերյալ:

Պարբերականն ԱՄՆ վարչակազմին խնդրել է մեկնաբանել սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնությունը: ԱՄՆ նախագահի ավագ օգնականներից մեկը, որի անունը չի նշվում, մեջբերել է Հայոց ցեղասպանության մասին որպես նախագահի թեկնածու Բայդենի մեկնաբանությունը՝ հավելելով. «Մենք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սահմռկեցուցիչ իրադարձության մասին:

Մենք հավերժ կհարգենք այդ մեծ ողբերգությունից հետո հայ ժողովրդի տոկունությունը»:
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Բայդենի վարչակազմը «պարտավորվում է խթանել մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և ամեն ինչ անել նման վայրագությունները հետագայում չկրկնվելու համար: Այս ամենի ամենակարևոր մասը պատմությունը ճանաչելն է»:

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: