Ի՞նչ անել, եթե տղամարդը վճռական չէ

Պատկերացրեք հետեւյալ իրավիճակը՝ Ձեզ դուր է եկել մի տղա, դուք մեծ հաճույքով սիրային հարաբերություններ կցանկանայիք սկսել նրա հետ, ԲԱՅՑ…

Ձեզ բարկացնում է նրա անվճռականությունը։

Չեք հասկանում, թե ինչու նա նախաձեռնող չէ։

Ինչու՞ դուք պետք է որոշում ընդունեք։

Միգուցե նա մի՞շտ է այդպես անվճռական։

Դուք ոչ մի կերպ չեք հասկանում՝ արժե՞ նրա հետ հարաբերություններ սկսել, թե ոչ։

Նման պարագայում շատ դժվար է որոշումներ ընդունել, ուստի առաջարկում ենք ընթերցել մեր խորհուրդները։

Առաջին հերթին պետք է հասկանալ, թե որն է նրա անվճառականության պատճառը։ Այն կարող է շատ տարբեր բնույթի լինել։ Իսկ որո՞նք են դրանք։

Իրավիճակ 1. Փորձի պակաս

Ձեր սիրելին աղջիկների հետ շփման փորձի պակաս է զգում, ավելին՝ նա արդեն մի քանի անգամ մերժվել եւ այս քայլից բացասական զգացումներ են առաջանում նրա մոտ։ Դրական փորձը ոչ միայն կօգնի նրան հաղթահարել այդ բարդույթը եւ ավելի ինքնավստահ լինել, այլեւ միգուցե սա խթան լինի, որ նա հետագայում ավելի նախաձեռնող լինի։ Տվյալ դեպքում ցանկալի արդյունքի հասնելու համար կինը կարող է լինել նախաձեռնող դերում ՝ առանց երկմտելու, թե ինչ կմտածեն իր մասին։

Առաջին քայլը կատարելուց եւ հաջողության հասնելուց հետո կարելի է նախաձեռնողի «ղեկը» աստիճանաբար հանձնել նրան՝ նշելով, որ նա տղամարդ է եւ ունի մեծ պոտենցիալ։ Եվ ամեն անգամ, երբ ձեր տղամարդը ճիշտ եւ նախաձեռնողական քայլեր է կատարում, դուք բնականաբար սատարում եւ քաջալերում եք նրան։ Սակայն պետք է հիշել մեկ կարեւոր պայման՝ երբեք ձեր տղամարդուն մի համեմատեք մեկ ուրիշի հետ։

Իսկ ինչ կարող է ստիպել ձեզ անել առաջին քայլը եւ չզղջալ դրա համար՝

Ձեզ գրավում է նրա հումորի զգացումը, անկեղծությունը, բարությունը եւ մարդամոտ լինելը։

Դուք նրա կողքին ձեզ ապահով եւ հանգիստ եք զգում։

Դուք երախտագիտություն եք զգում նրա կատարած նախաձեռնողական քայլերի համար։

Ձեր տղամարդը հպարտանում է ձեզնով եւ մեծ սիրով ներկայացնում ու ծանոթացնում է ձեզ իր հարազատներին եւ ընկերներին։

Թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկը անհարգալից վերաբերմունք ցուցաբերի եր նկատմամբ։

Իրավիճակ 2: Նա գիտակցում է, որ վճռականության պակաս է զգում

Ձեր տղամարդը գիտակցում է, որ վճռականության պակաս է զգում եւ շատ հանգիստ ընդունում է դա։ Սակայն ավելի կարեւոր է, որ նա պատրաստ է աշխատել իր վրա եւ որոշակիորեն փոխվել։

Ի՞նչ անել։

Շփվել՝ առանց քննադատությունների, հանգիստ ու հանդարտ ձեւով։ Դուք պետք է օգնեք նրան տարբերակներ գտնել եւ այլ որոշումներ կայացնել։ Օգնեք նրան զգալ եւ գիտակցել իր «ուժը»։ Երբ նա խոստովանվում է ձեզ իր խնդիրների մասին, օգնեք նրան իրավիճակը դիտարկել նաեւ այլ տեսանկյունից։

Թույլ մի տվեք, որ նա կասկածի իր դաստիարակության, հնարավորությունների վրա եւ առավելագույն հաճույք պարգեւեք նրան։

Իրավիճակ 3. Փափկասուն տղա

Հեռու գնացեք նման տղաներից, ում հետ պետք է մասնագետները աշխատեն։

Այս տեսակ տղամարդկանց մայրիկները նրանց դաստիարակում են իրենց համար, եւ դուք նրա հետ ամուսնանալիս որպես պարգեւ ստանում եք նաեւ նրա մայրիկին։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: