Առողջապահության նախարարի հրամանը՝ COVID-19-ով հիվանդներին սպասրակելու համար հիվանդանոցների վերապրոֆիլավորման մասին․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-ին հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն մի հիվանդանոց վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման կենտրոն, մյուս հիվանանոցում բաժանմունք է բացվել։

Հրամաններում ասվում է․
1. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունք` 40 մահճակալով:

2. ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանին՝
1) 2021 թվականի մարտի 11-ից դադարեցնել Կազմակերպության կողմից (40 մահճակալի մասով) իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները:

2) Վերապրոֆիլավորված բաժանմունքում հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել՝ հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել սույն հրամանով հաստատաված հավելվածին համապատասխան:

3) Եռօրյա ժամկետում Առողջապահության նախարարություն ներկայացնել Կազմակերպության հաստիքացուցակը և կառուցվածքը՝ վերապրոֆիլավորված գործառույթներին համապատասխան:
4) Սահմանված կարգով ապահովել բուժանձնակազմի իրազեկվածությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված պացիենտի կլինիկական վարման, կասկածի դեպքում հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտման վերաբերյալ:

5) Սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը:

1. «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքում տեղակայված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները վերապրոֆիլավորել և նույն մասնաշենքում կազմակերպել միայն կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:
2. «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրեն Վարդուհի Սիսակյանին՝

1) 2021 թվականի մարտի 4-ից դադարեցնել Կազմակերպության հիվանդանոցային մասնաշենքում տեղակայված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գործունեությունը,

2) Հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել՝ հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել նրանց տեղափոխումը համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ,

3) եռօրյա ժամկետում Առողջապահության նախարարություն ներկայացնել կազմակերպության վերապրոֆիլավորված ծառայությունների հաստիքացուցակը և կառուցվածքը՝ վերապրոֆիլավորված գործառույթներին համապատասխան,

4) սահմանված կարգով ապահովել բուժանձնակազմի իրազեկվածությունը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված պացիենտի կլինիկական վարման, կասկածի դեպքում հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտման վերաբերյալ,
5) Սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային
անվտանգության միջոցառումները, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը,

6) սահմանված կարգով Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրել իրենց հայտնի՝ ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները՝ անունը,

ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, ինքնամեկուսացման վայրի հասցեն, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվը, բուժում անցնելու վայրի հասցեն, հեռախոսահամարները, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: