ԱՄՆ մոտ 40 սենատոր նախագահ Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը․

38 սենատոր նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ապրիլքսանչորսյան իր առաջիկա ելույթում 1915-ին կատարվածը բնութագրել «ցեղասպանություն» եզրույթով։ «Պարոն նախագահ, խստորեն պահանջում ենք պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը։

Նախկինում Դուք Հայոց ցեղասպանությունը դատապարտել էիք որպես ցեղասպանություն, այդ թվում և 2020 թ. ընտրարշավի ժամանակ։ Կոչ ենք անում նույնն անել նաև որպես նախագահ»,- նշված է նամակի ներածական մասում։

Ներկայացնելով 1915-1923 թթ. տեղի ունեցածի մասին համառոտ տվյալներ՝ ամերիկյան օրենսդիրի վերին պալատի անդամները նաև շեշտում են, որ միաբան են հայ համայնքի և աշխարհի հայերի հետ՝ նահատակներին ոգեկոչելու հարցում։ Սենատորները հիշեցնում են, որ գործող վարչակազմի հանձնառություններից է՝ ամերիկյան քաղաքականությունը կառուցել ամերիկյան արժեքների վրա և հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների նկատմամբ։

Սենատի արտաքին կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնած նամակի հեղինակները հիշեցնում են նաև, որ երկու տարի առաջ Միացյալ Նահանգների օրենսդիրի զույգ պալատները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: