Վրաստանի եւ ՆԱՏՕի նավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովում․․․

ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը Սեւ ծովում վարժանքներ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Մարտի 19-ին այդ մասին հայտնել են հանրապետութան ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համատեղ ծովային զորավարժություններին մասնակցել են ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության առափնյա պահապնության «Այլենդ» դասի «Դիոսկուրիա» եւ «Օչամչիրա» նավերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) եւ Smeli (Բուլղարիա) նավարը:

Վարժանքների նպատակն Է Վրաստանի եւ դաշինքի անդամների ծովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակի բարձրացումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրեր Էին մտել մարտի 15-ին: Դրանք արդեն հեռացել են երկրից: Մինչ այդ ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի ջրեր Էին մտել փետրվարին. վարժանքներ անցկացնելու համար Բաթումում Էր գտնվում ԱՄՆ-ի Donald Cook Էսկադրային ականակիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: