Սիգի որսը կթույլատրվի մարտի 25-ից.

Մարտի 25-ից կմեկնարկի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլը։ Այս մասին հայտնում են Շրջական միջավայրի նախարարությունից։Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և տարածքի սոցիալ-տնտեսական խնդիրները կանոնակարգելու նպատակով 2020 թվականին մեկնարկեց Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան որսի փորձարարական ծրագիրը։

2020 թվականին Շրջակա միջավայրի նախարարության և ձկնորսների միջև կնքվել էին 255 պայմանգրեր՝ շուրջ 236 տոննա սիգ որս իրականացնելու համար: Կնքված պայմանագրերի վերջնաժամկետ էր սահմանվել 2020թ. դեկտեմբերի 1-ը:«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կահավորվել էին Սևանա լիճ մուտքի և ելքի 25 կետեր, սակայն մուտք և ելք կատարվել էր 19-ը կետերից:

Գիտական հետազոտությունների, մշտադիտարկման և կադաստրի վարման բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է արդյունագործական ձկնորսության մշտադիտարկման, տվյալների հավաքագրման և ամփոփման աշխատանքներ:

Նշված ժամանակահատվածում որսվել է շուրջ 204 տոննա սիգ:
Վերլուծելով 2020 թվականին մեկնարկած սիգի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի ընթացքը, կարևորելով դրա նպատակը, շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է 2021 թվականին իրականացնել փորձարարական որսի 2-րդ փուլը:

Դրա համար հիմք են հանդիսացել 2020 թվականին Սևանա լճում իրականացված կենսապաշարի հաշվառման տվյալներն ու ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ իրականացված քննարկումների արդյունքները։

Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թվականի հաշվառման տվյալների Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա , որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Ըստ նախագծի՝ ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով, ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար, որսը իրականացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը, դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար, ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք և ելք են կատարելու դրանց համար հատուկ

առանձնացված տեղամասերից, որսը կազմակերպվելու է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ժամային գրաֆիկի, մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները, մուտքի և ելքի ժամը, ստուգելու է որսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու է որսված ձկան քանակությունը։

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: