Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը․

Արցախում գտնվող ռուս խաղաղապահներն ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը, որով ջուր է մատակարարվելու Հնապատ և Ասկերան բնակավայրերին, որոնց տների մեծ մասը ռազմական գործողությունների հետևանքով զրկվել էին ջրամատակարարումից: Տարվող աշխատանքների մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ն:

Պոմպակայանում շինարարական աշխատանքները դադարեցվել էին սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվելու պատճառով:
Շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր է դարձել ռուս խաղաղապահ զորախմբերի հրամանատարության աջակցությամբ՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Այս պահին խմելու ջուրը Հնապատ և Ասկերան է մատակարարվում կոմունալ ծառայությունների կողմից, բայց պոմպակայանի շահագործումից հետո դրա հզորությունը կբավականացնի ոչ միայն այդ համայնքների բնակչությանը խմելու ջրով ապահովելու, այլև հարակից գյուղատնտեսական հողերի ոռոգման համար:

(Visited 34 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: