Մարտունիում էլեկտրամատակարարման խնդիրը վերջնական լուծում կստանա մայիսին./տեսանյութ/

Փետրվարի մեկից կառուցվում է Ստեփանակերտ-Մարտունի 35 կիլովոլտ լարմամբ նոր հոսանքագիծը: 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Մարտունու շրջանը սնուցող բարձրավոլտ օդային գծի մի մասը մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Նոր գծի երկարությունը կլինի 38 կիլոմետր:

Վահրամ Խաչատրյան («Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր ինժեներ) — Աշխատանքները կատարվում են 7-օրյա ռեժիմով, չկա շաբաթ-կիրակի, աշխատում ենք ամեն օր: Եթե եղանակը թույլ տա, բարեհաջող լինի, ինչպես պլանավորված է՝ կհասցնենք ավարտին:

Բարձրավոլտ հոսանքագծի վթարված հատվածները նորոգելուց հետո հարևան բնակավայրերից Մարտունու շրջան է բերվել երեք 10 կիլովոլտ լարմամբ հոսանքագիծ՝ էներգամատակարարումը դարձնելով 24-ժամյա:Մասիս Սուլեյմանյան («Վարանդա» ցանցի տնօրեն) — Վերջին օդային գիծը կառուցվել է հունվարի 16-ին:

24-ժամյա էներգամատակարարմամբ, սակայն, Մարտունիում խնդրի մի մասն է լուծվել: Լարումը ցածր է, չի ապահովում սպառողներին անհրաժեշտ հզորությունը:Մասիս Սուլեյմանյան — Տվյալ լարման պայմաններում նույնիսկ լվացքի մեքենաներ կամ ուրիշ որևէ արտեզյան ջրհորներ կամ տարբեր սարքավորումներ հնարավոր չէ օգտագործել:

«Արցախէներգո» ընկերությունից վստահեցնում են՝ հիմա Մարտունիում էլեկտրաէներգիայի մատակարարումն ավելի քիչ է խափանվում: Խնդիրը վերջնական լուծում կստանա մայիսի վերջին, երբ կառուցվի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած՝ 35 կիլովոլտ հոսանքագծին փոխարինող հատվածը:

Վահրամ Խաչատրյան — Մայիսի վերջին կփորձենք ավարտին հասցնել և ամբողջությամբ Մարտունու շրջանի էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնել:Այժմ ընկերության խմբերն աշխատում են Ասկերանի շրջանում՝ Քռասնի գյուղից ոչ հեռու:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: