Արա Այվազյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ներկայացրել է հումանիտար իրավիճակն Արցախում…

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը: Այս առնչությամբ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանի դերը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն առաջ մղելու գործում:

Քննարկման օրակարգի հիմնական թեմաներից էին հակամարտային իրավիճաներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։ ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին համընդգրկուն կերպով ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: