ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է Չինաստանի հետ առաջին բարձր մակարդակով բանակցությունները՝ հայտարարելով, որ նրա գործողությունները սպառնում են աշխարհակարգին, եւ խոստացել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի իր դաշնակիցներին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:«Մենք չենք ցանկանում հակամարտել Չինաստանի հետ, սակայն մտադիր ենք պաշտպանել մեր դաշնակիցներին»,-ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչիին եւ արտաքին գործերի նախարար Վան Իին ասել է, որ ամերիկյան կողմը մտադիր է հնչեցնել իր «խորը մտահոգությունը»՝ կապված Սինցզյանում, Հոնկոնգում եւ Թայվանում Չինաստանի գործողությունների, ինչպես նաեւ ԱՄՆ վրա կիբերհարձակումների եւ դաշնակիցների վրա տնտեսական ճնշման հետ:
«Այդ գործողություններից յուրաքանչյուրը սպառնում է գլոբալ կայունությանն աջակցող աշխարհակարգին»,-ասել է նա:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն իր հերթին հայտարարել է. «Չինաստանը փոխզիջման չի գնում ինքնիշխան անվտանգության եւ առանցքային շահերի հետ կապված հարցերում: Իր հիմնական շահերը պաշտպանելու նրա վճռականությունն անսասան է»:Բայդենի վարչակազմն ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն անվանել է «21-րդ դարի գլխավոր աշխարհաքաղաքական փորձություն»: