Ախալքալաքի քաղաքապետարանում Հայաստան մեկնելու նպատակով գրանցվել է 1591 քաղաքացի․

2021 թվականի հունվարից մինչև մարտի 17-ը ներառյալ, Ախալքալաքի քաղաքապետարանում Վրաստանից Հայաստան մեկնելու նպատակով, բացառության կարգով գրանցվել է 1591 բնակիչ:

2020 թվականի մարտից, «COVID-19»-ի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, Վրաստանը փակել է բոլոր սահմանները: Վրաստանից ելումուտն իրականացվում է միայն հատուկ դեպքերում` ԱԳՆ-ի թույլտվությամբ, որը յուրաքանչյուր գործ քննարկում է առանձին: 2021 թվականի փետրվարի 1-ից այս կանոնակարգերը պարզեցվել են միայն օդային երթևեկության համար:

Սկզբնապես Վրաստանից Հայաստան մեկնելը բացառության կարգով հնարավոր դարձավ այն ուսանողների համար, ովքեր սովորում են Հայաստանի բուհերում: Jnews-ի հաղորդմամբ, 2021 թվականի հունվարից մինչ օրս Ախալքալաքի քաղաքապետարանը երկիրը լքելու նպատակով գրանցել է 90 ուսանողի, սակայն, քաղաքապետարանից բացի, նրանց մեծ մասը սահմանը հատելու իրավունք է ստացել անմիջապես Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Հայաստանում բժշկական օգնություն ստանալու նպատակով Ախալքալաքի մունիցիպալիտետի 254 բնակիչ քաղաքապետարանի միջոցով սահմանը հատելու թույլտվություն է ստացել: Հարկ է նշել, որ բացառության կարգով սահմանը հատելը բժշկական օգնություն ստանալու նպատակով հնարավոր էր ավելի վաղ նույնպես՝ թույլտվություն ստանալով արտաքին գործերի նախարարությունից:

Հայաստան աշխատանքի նպատակով մեկնելու համար թույլտվությունը հնարավոր է ձեռք բերել 2021 թվականի փետրվարի սկզբից: Սեզոնային աշխատանքների համար ՀՀ սահմանը հատելու համար քաղաքապետարանում գրանցված բնակիչների քանակը կազմում է 1247:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: