Ախալցիխեում «AstraZeneca»-ով պատվաստված բուժքույրը տեղափոխվում է Թբիլիսի․․․

Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստման հետևանքով անաֆիլակտիկ ցնցման մեջ հայտնված 27-ամյա բուժքույրը երեկ տեղափոխվում է Թբիլիսի, նրա վիճակը մնում է ծանր, նրան պահում են արհեստական ​​կոմայի մեջ: Այս մասին գրում է Jnews-ը:

Մարտի 18-ին Վրաստանում, Ախալցխայում «AstraZeneca»-ով պատվաստման ընթացքում տեղի է ունեցել առաջին լուրջ (նախնական) անաֆիլակտիկ ռեակցիան` հետագա բարդություններով: 27-ամյա բուժքրոջը արհեստական ​​կոմայի մեջ են մտցրել՝ պահելով արհեստական շնչառության տակ:

Բուժքույրը պատվաստումից առաջ հարցազրույց էր տվել տեղի հեռուստաընկերությանը: Նա բոլորին հորդորել էր պատվաստվել: Պատվաստանյութը ներարկելուց 30 րոպե անց նրա մոտ առաջացել էր անաֆիլակտիկ ռեակցիա:Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, բուժքույրը ստացել է առաջին բուժօգնություն, սակայն նրա վիճակը կտրուկ վատացել է, և նա միացված է արհեստական ​​շնչառության սարքին:

«Պացիենտի վիճակը ծանր է և լուրջ ուշադրություն է պահանջում: Հիվանդին տեղափոխում են Թբիլիսի», – ասել է Գամկղրելիձեն արտակարգ ճեպազրույցում:«Բոլոր պատվաստանյութերն ունեն իրենց կողմնակի ռեակցիաները: Վրաստանում պատվաստվել է 3325 մարդ, միայն 4 դեպքում եղել են լուրջ կողմնակի ռեակցիաներ: Առաջին լուրջ ռեակցիան տեղի է ունեցել այսօր Ախալցիխեում՝ «Իմեդի» կլինիկայում: Այնտեղ պատվաստվել է 16 մարդ», – ասել է Գամկղրելիձեն:

Ըստ նրա, անաֆիլակտիկ ռեակցիան տեղի է ունենում ներարկումից 15 րոպե անց, կամ գուցե ավելի ուշ: Անաֆիլակտիկ ռեակցիաները կարող են լինել ծանր կամ մեղմ ընթացքով: Դա կարող է նաև լինել ճակատագրական: Նա նաև նշել է, որ պատվաստված 5 միլիոնից միայն 41-ն են ունեցել լուրջ անաֆիլակտիկ ռեակցիա:

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: