ՀՀ Զինված ուժերում արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները․․․

Կովիդ-19. ՀՀ Զինված ուժերում արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները
Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշ¬ման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝

բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին։

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: