Արայիկ Հարությունյանն ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների․․․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ փախստականների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ այլ բնույթի խնդիրներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության, ինչպես նաև բնակարաններով ապահովելու ու բնակարանային պայմանների բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ:

Նախագահը կարևորել է խնդրահարույց հարցերի վերհանման և դրանց լուծման ուղիների որոնման գործում համատեղ և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: