Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Clubhouse-ում գաղտնիության խախտման վերաբերյալ

Տվյալների գաղտնիության վերահսկման ֆրանսիական կազմակերպությունը (CNIL) հետաքննություն է սկսել Clubhouse սոցիալական ցանցի դեմ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով BFM հեռուստաալիքին:

Հետաքննությունը սկսվել է մարտի 17-ին՝ օգտագործողներից մեկից բողոք ստանալուց հետո: Ստուգման առաջին արդյունքները ցույց են տվել, որ Clubhouse-ը Եվրամիությունում ներկայացուցչություն չունի: Մի քանի օր առաջ CNIL-ը գաղտնիությունը պահպանելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին հարցում է ուղարկել սոցցանցի ստեղծողներին՝ ամերիկյան Alpha Exploration CO ընկերությանը:

Եթե օգտատերերի գաղտնիության իրավունքների խախտման փաստը հաստատվի, Ֆրանսիան կարող է հավելվածի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ ներառյալ խոշոր տուգանքները:

Clubhouse-ը քննադատության է ենթարկվել չինական սերվերներին մետատվյալներ փոխանցելու, ինչպես նաեւ օգտագործողների կոնտակտներին անսահմանափակ հասանելիություն ունենալու համար: Դժգոհության ալիքի պատճառով սոցիալական ցանցը հեռախոսագրքի հասանելիությունը ընդունելու կամ սահմանափակելու հնարավորություն է ընձեռել:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ հաքերները կոտրել են Clubhouse-ի ձայնային չատերը եւ դրանք հեռարձակել կողմնակի ռեսուրսում:

Clubhouse-ը սոցիալական ցանց է, որտեղ օգտվողները շփվում են ձայնային հաղորդագրություններով` առանց ձայնագրման եւ հետագա տարածման հնարավորության: Հավելվածին միանալու համար հարկավոր է հրավեր ստանալ արդեն գրանցված օգտատիրոջից:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: