Պատմություն հիվանդ մոր մասին, որը կարդալիս․․․

Մայրս միայն մի աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով և նրա համար, որ միշտ ստիպված էի տանել այդ ամոթանքը:

Նա աշխատում էր դպրոցում. խոհարարուհի էր:Մի անգամ նա եկավ դպրոցից ինձ տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… Փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն:

Հաջորդ օրը դասընկերս ասաց.
— Մայրդ միաչքանի է:
Ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել:

Հետո ես սկսեցի շատ աշխատել, ապա գնացի Սինգապուր, շարունակեցի ուսումս, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները:
Երջանիկ էի, բայց մի օր նա եկավ հետևիցս` Սինգապուր:
Երեխաներս, նրան տեսնելով, շատ վախեցան։ Նրան դուրս արեցի տանից…

Նա անխոս հեռացավ:
Ես գնացի… Հետաքրքրության համար էլ այցելեցի հին տունս:Հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ:

Գրված էր. «Տղաս, կներես ինձ ամեն ինչի համար, կներես, որ վախեցրի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն: Շատ կուզեի ողջ լինել, որպեսզի հեռվից քեզ տեսնեի, երբ կգաս այստեղ:

Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք եղավ. դու կորցրիր աչքդ: Ես իմը տվեցի քոնի փոխարեն և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով: Մեծ սիրով` քո մամա»։

(Visited 127 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: