Մեսրոպ Առաքելյան․Նախարարությունում հյուրընկալել էի Արցախի Ասկերանի շրջանի մոտ 20 աշակերտի․

Այսօր նախարարությունում հյուրընկալել էի Արցախի Ասկերանի շրջանի մոտ 20 աշակերտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։«Ճանաչողական այցը կազմակերպվել էր Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ՝ երեխաներին մասնագիտական տարբեր ուղղությունների ծանոթացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին իրենց հետաքրքրությունների, երազանքների ու նախընտրած մասնագիտությունների մասին։ Խոսեցինք մասնագիտության ճիշտ ընտրության և շարունակական ինքնակրթության կարևորության մասին՝ ընգծելով, որ երկրի հզորացման հիմքը որակյալ կրթությունն է։Երեխաները պատմեցին Ասկերանի տեսարժան վայրերի մասին, պայմանավովեցինք, որ առաջիկա այցերիս ընթացքում կհյուրընկալվեմ նաև իրենց դպրոցում։

Այս ու նման այլ հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեծ եռանդով ու աշխատանքով պիտի շենացնենք Արցախը, օգնենք արցախցուն իր ներուժն օգտագործել մեր միասնական հայրենիքի հզորացման համար։
Հանդիպումն ավարտվեց արցախցի երեխաների խաղաղության կոչի հիման վրա գրված երգով։
Նախաձեռնության համար շնորհակալություն Սամվել Մովսիսյանին»,- գրել է նա:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: