Սոֆի Լորենի 11 ամենահայտնի մտքերը․․․

Սոֆի Լորենի ամենահայտնի 11 մտքերը։
1. Կինը ոչ անկողնային սեփականություն է, ոչ էլ ներկած աչքերով աման լվացող մեքենա: Կինը տղամարդու կյանքի ոճն է, մակարդակը ու կերպարը:
2. Հաճելի արտաքինը դեռ բավարար չէ, ավելացրեք հմայք, և աշխարհը կլինի ձեր ոտքերի տակ:

3. Կնոջ զգեստը պետք է լինի փշալարով ցանկապատի պես: Այն պետք է ծառայի իր նպատակին՝ չխանգարելով գեղեցիկ տեսարանին:
4. Երբ մայր եք, երբեք միայնակ չեք: Դուք միշտ, թեկուզ մտովի, Ձեր զավակների հետ եք: Մայրը միշտ 2 անգամ է մտածում՝ իր և իր երեխայի համար:

5. Թարմ այտերը, լավ պուդրայած քիթը և ընդգծված աչքերը համայիչ լինելու արվեստում ամենագլխավորները չեն: Գեղեցկությունը կախված է այլ բաներից` բարությունից, խելքից և, իհարկե, երևակայությունից, առանց որի տպավորիչ կին չես դառնա:
6. Կինը՝ ով հստակ համոզված է իր գեղեցկության մեջ, վերջիվերջո կհամոզի դրանում նաև մնացածին:
7. Ես կարող եմ «ոչ» ասել տասներկու լեզվով։ Կնոջ համար այդքանը լիովին բավարար է։

8. Համեղ ուտելիքի հիմնական բաղադրիչը սերն է, սերը նրանց նկատմամբ, ում համար պատրաստում ենք:
9. Իմ փիլիսոփայությունը հետևյալն է, ուսումնասիրել կյանքն ու թույլ տալ սխալներ, քան ապահովություն խաղալ և չուսումնասիրել ոչինչ:

10. Չեմ հասկանում նրանց, ովքեր փորձում են թաքնվել իրենց անցյալից: Ինչի միջով անցնում ես քո կյանքի ընթացքում հենց դա էլ քեզ դարձնում է այն ինչ կաս: Ես ցավալի հուշերը, որոնք ապրել եմ անցյալում, երբեք չեմ փորձել մոռացության տալ:
11.Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող։

(Visited 45 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: