Հուսահատություն

Շատ տարիներ առաջ Սատանան որոշեց գլուխ գովել և ի ցույց դրեց իր զինանոցի բոլոր զենքերը։ Նա դրանք զգուշորեն տեղադրեց ապակե ցուցափեղկում և ամրացրեց դրանց վրա պիտակներ՝ նշելով, թե որը ինչ է և ինչ արժե։ Ինչ հավաքածու էր դա։ Այստեղ էր գտնվում և Նախանձի ոսկե դանակը, և Չարության մուրճը, և

Ժլատության թակարդը։ Փայտիկների վրա գեղեցիկ ձևով շարված էին նաև Վախի, Գոռոզության և Ատելության բոլոր զենքերը։ Դրանք բոլորը դրված էին գեղեցիկ բարձերի վրա և հիացնում էին Դժոխքի բոլոր այցելուներին։
Իսկ ամենահեռու դարակի վրա դրված էր փոքրիկ, ուշադրություն չգրավող և բավականաչափ մաշված փայտե

սեպ, որի վրա ամրացված էր «Հուսահատություն» պիտակը։ Ի զարմանս բոլորի՝ նրա արժեքը ավելի մեծ էր, քան բոլոր մնացած զենքերի արժեքը բոլորը միասին։ Այն հարցին, թե ինչու է Սատանան այդ զենքը մնացածից ավել գնահատում, նա պատասխանեց.

— Սա միակ զենքն է իմ զինանոցում, որի վրա ես կարող եմ հույս դնել, եթե մնացած զենքերը իրենց չարդարացնեն։
Նա քնքշորեն շոյեց փայտե սեպը և շարունակեց.
-Եթե ինձ հաջողվի այն մտցնել մարդու գլխի մեջ, նա կբացի դռները մնացած բոլոր զենքերի առաջ։
Այնպես որ, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հուսահատվեք, քանզի ձեր ճանապարհին ինչ-որ տեղ միշտ մի լուսավոր կետ կա, որ դառնալու է ձեր կյանքի մասը։

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: