ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ․/ՀԵՏԱՔՐՔԻՐ/

Մի անգամ երազում տեսա, իբր հարցազրույց եմ վերցնում Աստծուց:
-Ուրեմն դու ցանկանում ես հարցազրո՞ւյց վերցնել ինձանից,-հարցրեց Աստված ինձ:
-Եթե դու ժամանակ ունես,-ասացի ես…

Աստված ժպտաց.
-Իմ ժամանակը հավերժությունն է: Ի՞նչ հարցեր էիր ուզում ինձ տալ:
-Ամենից շատ քեզ ի՞նչն է զարմացնում մարդկանց մեջ:
Եվ Աստված պատասխանեց.

-Նրանց ձանձրացնում է մանկությունը, նրանք շտապում եմ մեծ դառնալ, իսկ հետո երազում են նորից երեխա դառնել:
Նրանք հանուն դրամ աշխատելու կորցնում են առողջությունը… իսկ հետո կորցնում են դրամը` վերականգնելով առողջությունը:
Նրանք այնքան շատ են մտածում ապագայի մասին, որ մոռանում են ներկան այն աստիճան, որ չեն ապրում ոչ ներկայում, ոչ էլ ապագայում:

Նրանք այնպես են ապրում, կարծես երբեք չեն մեռնելու, իսկ մեռնում են այնպես, ասես երբեք էլ չեն ապրել:
Նա իմ ձեռքն առավ իր ձեռքերի մեջ, և մենք որոշ ժամանակ լռում էինք….
Եվ այդ ժամանակ ես հարցրեցի.

-Որպես ծնող` կյանքի ո՞ր դասերը դու կցանկանայիր, որ յուրացնեին քո զավակները:
Թող իմանան, որ անհնար է ստիպել որևէ մեկին սիրել իրենց: Այն ամենը, ինչ նրանք կարող են անել, այս է. Թույլ տալ իրենց լինել սիրելի:Թող իմանան, որ լավ բան չէ իրեն ուրիշների հետ համեմատելը:
Թող սովորեն ներել` գործնականով զարգացնելով այդ ունակությունը:

Թող հիշեն, որ սիրելի մարդուն հնարավոր է վիրավորել ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում, բայց այդ վերքերը բուժելու համար կարող են երկար տարիներ պահանջվել:Թող հիշեն, որ հարուստը ոչ թե նա է, ով ավելի շատ ունի, այլ նա, ով ավելի քիչ կարիք ունի:

Թող իմանան, որ կան մարդիկ, որոնք նրանց շատ են սիրում, պարզապես նրանք դեռ չեն սովորել արտահայտել իրենց զգացմունքները:Թող գիտակցեն, որ երկու մարդ կարող են նայել միևնույն բանին… բայց տարբեր ձևով տեսնել այդ բանը…
Թող իմանան, որ միմյանց ներելը դեռ բավական չէ, հարկավոր է ներել նաև ինքն իրեն:

-Շնորհակալ եմ քո ժամանակի համար,-երկչոտ ասացի ես:
-Կա՞ էլի ինչ-որ բան, որ դու կուզենայիր փոխանցել քո զավակներին:
Աստված ժպտաց և ասաց.
-Թող իմանան, որ ես այստեղ իրենց համար եմ… միշտ:

(Visited 48 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: