ԵՐՋԱՆԻԿ ԸՆՏԱՆԻՔ․․․

Մի փոքրիկ քաղաքում իրար հարևանությամբ ապրում էին երկու ընտանիք: Ընտանիքներից մեկում անդադար վեճ ու կռիվ էր, շարունակ իրար էին մեղադրում և պարզաբանում էին, թե ով է ճիշտ, իսկ մյուս ընտանիքը խաղաղ էր ապրում՝ երբեք չէին վիճում:
Զարմանում է կամակոր կինը իր հարևանների երջանկության վրա: Ասում է նա իր ամուսնուն.
– Գնա ու տես, թե ինչ են դրանք անում, որ ամեն ինչ իրենց մոտ այդքան խաղաղ ու հարթ է գնում:

Գնաց ամուսինը դեպի հարևանի տուն, թաքնվեց բաց պատուհանի տակ և սկսեց ուշադիր հետևել: Իսկ տանտիրուհին այդ ժամանակ հենց տունն էր կարգի բերում: Մի շատ թանկ ծաղկաման ձեռքին՝ փոշին էր մաքրում: Մեկ էլ հանկարծ հեռախոսը զանգեց: Կինը անուշադրությամբ ծաղկամանը դրեց սեղանի ծայրին, այնպես, կարծես հիմա կընկնի ու վազեց հեռախոսի մոտ:

Հենց այդ պահին էլ ամուսնուն սենյակից ինչ-որ բան պետք եկավ: Անզգուշորեն կպավ նա ծաղկամանին, ինչն էլ վայր ընկավ ու կոտրվեց:«Վայ, ի՞նչ կլինի հիմա», – մտածեց թաքնված հարևանը:
Մոտեցավ կինը, ափսոսանքով հոգոց քաշեց ու ասաց ամուսնուն.

– Ներիր ինձ, սիրելիս: Ես եմ մեղավորը: Ծաղկամանը ճիշտ տեղում չէի դրել:
– Ի՞նչ ես ասում, թանկագինս: Այդ ես եմ մեղավոր: Շտապում էի և չնկատեցի ծաղկամանը: Թող ավելի մեծ դժբախտություն չունենանք:
…Շատ նեղվեց թաքնված հարևանը: Տուն եկավ նա անտրամադիր: Կինը նրան՝

– Ինչո՞ւ այսքան ուշացար: Մի բան իմացա՞ր:
– Այո:
– Եվ ի՞նչ են նրանք անում:
– Նրանց տանը բոլորը մեղավոր են: Իսկ այ մեր տանը՝ բոլորը ճիշտ:
հեղինակ անհայտ

(Visited 208 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: