«Երկնագույն շորով աղջկա և հորս մասին»

«Հայրս, երբ 17 տարեկան էր, շուկայում մի աղջկա հանդիպեց՝ բաց երկնագույն շորով 14-ամյա մի աղջնակի։
Սիրահարվեց և սպասեց, մինչ աղջկա 18 տարեկանը կբոլորեր. խնդրեց նրա ձեռքը և նրանք ամուսնացան։
Հայրս պաշտում էր նրան։Երկնագույն շորով այդ աղջնակը մայրս էր։

Ծնողներս աղքատ ֆերմերներ էին. մայրս կթում էր կովերին, արտ գնում, բայց երջանիկ էին՝ ամեն բացվող առավոտի համար։
Ես տեսել եմ, թե լավ ընտանիքներում ինչպես են կռվում նրա համար, թե ով պիտի թեյ պատրաստի, հարդարի անկողինը ։
Մեր ընտանիքում հակառակ պատկերն էր. ծնողներս իրար ձեռքից խլում էին հոգսը, վերցնում իրենց վրա, որ դիմացինը մի քիչ ավելի շատ հանգստանա։

Երբ կողակիցդ ուզում է իր վրա վերցնել էլ ավելի շատ հոգս, ակամայից դու էլ նույնն կերպ ես վարվում։
Մեր տանը առավոտները սկսվում էին հորս աղոթքներով. նա շնորհակալություն էր հայտնում իրեն բաժին հասած կնոջ բարության, հոգատարության և նվիրվածության համար, իսկ մենք՝ երեխաներս, այս մեծագույն ու վեհ սիրո շողքի տակ մեծանում էինք։

— Իսկ հետո՞ ,- կհարցնես դու։
— Հետո մայրս մահացավ։
— Իսկ հա՞յրդ,- կհարցնես տագնապով լցված։
-Հայրս ողջ է։

-Իսկ նա ինչպե՞ս հաղթահարեց այդ անասելի վիշտը, երևի տեղը չի գտնում խեղճը։
-Չէ՜, սխալվում ես, բարեկա՛մս. նա ամեն օր շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ բաժանման ցավը իրեն բաժին ընկավ, այլ ոչ մորս»:

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: