Երեխայի հոգեկանը շատ զգայուն ու խոցելի է: Երեխաների մեծ մասը տագնապալի վախ ունեն մթության հանդեպ: Զարմանալի չէ, չէ՞ որ մթության մեջ այնքան հեշտ է երևակայել և հիշել հեռուստացույցով տեսածը: 3-6 տարեկան երեխաներն առանձնանում են խորը ներշնչվողականությամբ և երևակայությամբ:
1. Երբեք երեխային մենակ մի թողեք անծանոթ միջավայրում, որտեղ հնարավոր է ցանկացած անսպասելի բան:
2. Ինչ է թե երեխան լսող լինի, մի’ վախեցրեք նրան ոչնչով և ոչ մեկով:
3. Մի’ ամաչեցրեք երեխային, եթե նա ինչ որ բանից վախենում է:
Ավիցիենան ասում էր, որ չի կարելի թույլ տալ, որ երեխան ընկնի ուժեղ զայրույթի, մեծ վախի և խորը տխրության մեջ:
Երեխան միշտ պետք է զգա, որ հայրն ու մայրն իր կողքին են…
Լ. Ռադավչուկ
(Visited 65 times, 1 visits today)