Սիրահարվիր թերություններին, որ չհիասթափվես։ Սիրահարվիր ծակող բնավորությանը, լուրջ հայացքին, կոպիտ խոսքերին, նեղացած աչքերին, բայց բարի ու հոգատար սրտին։ Միայն մարդու առավելությունները սիրելով, այդպես էլ չես կարողանա ճանաչել նրան, որովհետև միայն թերությունները սիրելով կարող ես տեսնել
մարդուն այնպիսին, ինչպիսին որ նա կա։ Երբ սիրում ես նաև թերությունները, մարդը էլ կարիք չի ունենում ինչոր բան թաքցնելու կամ իրեն այլկերպ պահելու, նա իրեն քեզ մոտ հանգիստ է զգում, և պահում է իրեն այնպես, ինչպես որ այդ պահին զգում կամ ցանկանում է, նա ազատություն է տալիս իր էմոցիաներին, իր
խոսքերին, իր մտքին և հենց իրեն, որովհետև գիտի, որ մեկ է սիրում ես նրան ու ինչ էլ որ անի, դու սիրով ես դրան նայելու … Առավելությունները հեշտ է սիրելը, բայց առանց թերությունները սիրելու չես կարող ասել, որ մարդուն սիրում ես … Եւ հենց թերություններն է պետք սիրել, որովհետև առավելություններով գրեթե բոլորը նույնն են, թերություններն է, որ տարբերում և առանձնահատուկ է դարձնում մեկին մյուսից …