Ես ձեր կողքին եմ, Ես եմ ձեր հոգու, մտքի և մարմնի կյանք նորոգողը,
Ով Ինձ հետ շփվի, նա կզորանա, արծվի նման թևեր եմ տալիս,
Հրամաններն Իմ սիրով կատարեք, միշտ անդրադարձեք դուք Իմ Խոսքերին,
Ես ձեր կողքին եմ, Ես եմ ձեր հոգու, մտքի և մարմնի կյանք նորոգողը:
Աստծո հպումը հոգուն և սրտին, սա է ձեզ համար երջանկությունը,
Դուք պետք է ջանաք, նաև ձեռք բերեք, ձեզ կյանք պարգևող ուրախությունն այս,-
Ես ձեր կողքին եմ, Ես եմ ձեր հոգու, մտքի և մարմնի կյանք նորոգողը,
Ով Ինձ հետ շփվի, նա կզորանա, արծվի նման թևեր եմ տալիս:
Եվ արգասիքը նման է այս իմ հիշատակարանի ողբերին և ինձ: Եվ նավապետը նավի դեմ դիմաց գնում գալիս ու
ողբեր է ասում, ձեռքը ծնոտին հոսեցնում է վար՝ արցունքի գետե՜ր, և բեկորները սակավ մնացած ճոճվում են ծովի ծփանքների հետ, իբրև խողխողվա՛ծ բանավոր մասեր, որոնք որ ասես հեծեծեանք լինեն՝ ողորմագի՛ն մի թախիծ ցուցանող: Որովհետև որ՝ հենց նույնի նման ամենաբարի Նավապետն է մեր, երկնավորների իր զորքով
կանգնած աշխարհի ծփուն ծովերից վերև և խորտակվածիս նույն այդ սիրով ու ցավով է նայում, թե իմ բանավոր նավիս գոյությունն ի՜նչ սխալներով հարմարեցվելով անցնող աշխարհին՝ ընկավ ահռելի աղետների մեջ, որ անգամ փոքր ինչ՝ հեռու չէ՛ եղած ճշմարտությունից: Քանզի բարեգութ Տէրը լա՛ց եղավ, երբ արդեն
թաղված իր բարեկամի շիրմին այցելեց, նաև լա՛ց եղավ, երբ Երուսաղեմ քաղաքը տեսավ մոլությամբ լցված, անգամ մոլեգնա՛ծ Հուդայի համար Տէրը լաց եղավ, և այս երեքից երկուսի համար վստահությունը, թե կփրկվեն՝ կորստի՛ գնաց, մի յուրօրինակ նմանությունով աղետյալ նավի, սակայն մյուսը, թեպետև հասավ հատակն անդունդի, բռնելով հույսի Ձեռքը Երկարած՝ հարություն առած շիրմից դո՛ւրս հանվեց խաղաղության մեջ:
Սուրբ Գրիգոր Նարեկացի