Արժանապատվությունը վեհ զգացում է։ Եթե սերդ տրորում են ու գետնով տալիս, պիտի հեռանաս։Թող քո վե-հությունը չտրորի իմ արժանապատվությունը։

Փողոցում մի տեսարանի ականատես եղա․․․Ինձանից քիչ հեռու կանգնած էին մի երիտասարդ տղա և աղջիկ։ Աղջիկը նեղացած, հոնքերը կիտած, արձանի պես լուռ, ոչինչ չէր խոսում ու նայում էր ներքև, իսկ տղան ծաղիկ-ները ձեռքին, էմոցիոնալ խոսում էր, ինչ-որ բան խնդրում։

Մի պահ ուզեց աղջկա ձեռքը բռնել, իսկ նա ետ քաշվեց, բայց տղան շարունակ փորձում էր փափկացնել աղջկա սիրտը։ Մեկ էլ՝ տղան ծնկեց, բռնեց աղջկա ձեռքը ու մի քանի բառ ասաց, իսկ աղջիկը՝ միևնույն է, նույն հպարտ հայացքով, դանդաղ, առանց էմոցիաների նայեց աջ ու ձախ։

Տղան գլուխը կախեց, ծաղկեփունջը դրեց աղջկա ոտքերի մոտ ու գնաց։Հետո տեղի ունեցավ հակառակը. տղան նեղացած գնում էր՝ աղջիկը հետևից՝ քայլող քարի դեմքով։ Ընթացքում դե՛մքն էլ փոխվեց, աչքերի արտահայ-տությո՛ւնն էլ, բայց արդեն ուշ էր, տղան էլ հետ չեկավ։

Երևի վիրավորվել էր ու շատ խորը․․․Այդ տեսարանն իմ կյանքում այնքան բան փոխեց։ Դա մի մեծ դաս էր, ոչ թե սովորական դեպք,որին ականետես եղա։Ես հասկացա,որ երբ խոնարհումդ արհամարվում է միայն նրա համար, որ քո ծնկած տեսարանից, դիմա-ցինդ իրեն «վեհ է» զգում, պիտի գնաս առանց ետ նայելու,անկախ նրանից՝ որ-քան ես սիրում։

Արժանապատվությունը վեհ զգացում է։ Եթե սերդ տրորում են ու գետնով տալիս, պիտի հեռանաս։Թող քո վե-հությունը չտրորի իմ արժանապատվությունը։

(Visited 26 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: